Հայ փորձագետը զգուշացնում է` Facebook սոցցանցում նոր վարակ է տարածվել
30.06.2014,
17:25
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ ցանցում նոր վարակ է տարածվել:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ ցանցում նոր վարակ է տարածվել:
«Facebook-ում վիրուսի նոր հղում է տարածվել: Եթե դուք ձեր ընկերներից հղում ստանաք, որը սկսվում է topcow.com կայքով՝ հետագայում տարբեր, զանազան շարունակությամբ, ապա անցնելով դրանով, դուք ավտոմատ կերպով ձեր համակարգիչ կներբեռնեք վիրուսային ֆայլ», - նշվում է Մարտիրոսյանի էջում:
Փորձագետը զգուշացնում է, որ եթե համակարգչում չկա հակավիրուսային ծրագիր կամ այն ժամանակավորապես անջատված է, ապա համակարգիչը կվարակվի, ինչից հետո կսկսի այդ հղումն ուղարկել ձեր ընկերներին:
Նա նաև նշել է, որ մի շարք հակավիրուսային ծրագրեր չեն «բռնացնի» վիրուսը՝ վտանգելով համակարգիչը: Վտանգի տակ են նրանք, ում մոտ տեղադրված է AVG, Agnitum, Comodo, TotalDefence և մի շարք այլ, հայաստանցիներին անծանոթ հակավիրուսային ծրագրեր։
«Վիրուսը լավը չէ, քանի որ ձեր համակարգիչը դարձնում է հեռակառավարվող հաքերի համար», - նշել է Մարտիրոսյանը:-0-