USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Մ. Ցուկերբերգը սոցիալական ցանցերում գրանցված մարդկանց թիվը կհասցնի 5 միլիարդի

22.08.2013, 14:40
Համացանցի ազատ հասանելիությունը յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքն է, վստահ է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Սակայն իրականում աշխարհում բնակվող 7 մլրդ մարդկանցից համացանցից օգտվելու հնարավորություն ունի միայն 2,7 միլիարդը։ Անգամ ԱՄՆ–ում այդ հնարավորությունից զրկված է յուրաքանչյուր հինգերորդը, մյուս երկրներում ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ համացանցի մասին, գրում է РБК–ն։
Մ. Ցուկերբերգը սոցիալական ցանցերում գրանցված մարդկանց թիվը կհասցնի 5 միլիարդի
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Համացանցի ազատ հասանելիությունը յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքն է, վստահ է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Սակայն իրականում աշխարհում բնակվող 7 մլրդ մարդկանցից համացանցից օգտվելու հնարավորություն ունի միայն 2,7 միլիարդը։ Անգամ ԱՄՆ–ում այդ հնարավորությունից զրկված է յուրաքանչյուր հինգերորդը, մյուս երկրներում ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ համացանցի մասին, գրում է РБК–ն։

Օրինակ` Էրիթրեայում համացանցի հասանելիություն ունի բնակիչների 0,8 տոկոսը, Արևելյան Թիմորում` 0,9 տոկոս, Մյանմեում` 1,1 տոկոս։ Մյուսների դեպքում էլ շփման և տեղեկատվություն ստանալու ժամանակակից միջոցները պարզապես հարմար չեն գրպանին։  Իրավիճակը պետք է շտկի Ցուկերբերգի կողմից գործարկված Internet.org նախագիծը, հաղորդում է «РБК daily»–ին։

Նախագծի շրջանակում  Ericsson–ի, MediaTek–ի, Nokia–ի, Opera–ի, Qualcomm–ի և  Samsung–ի հետ համատեղ Facebook–ը կզբաղվի էժան սարքերի և համացանցի հասանելիության համար նախատեսված տեխնոլոգիաների մշակմամբ։ Համացանցից օգտվողների թիվը նախատեսվում է հասցնել 5 միլիարդի, հիմնականում` սմարթֆոնների գների նվազեցման հաշվին։ Այժմ աշխարհում տարատեսակ բջջային հեռախոսներից օգտվողների թիվը հասնում է մոտավորապես 5 միլիարդի, սակայն նրանցից ընդամենը 1 միլիարդն է սմարթֆոն օգտագործում։ Սմարթֆոններն ավելի էժան դարձնելու միջոցով կարելի է հարյուրմիլիոնավոր մարդկանց համացանցի հասանելիություն տրամադրել, ովքեր թանկարժեք նոութբուք կամ ստացիոնար համակարգիչ գնելու հնարավորություն չունեն ։

Հիշեցնենք, որ 2013թ.–ի երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային վաճառքներն առաջին անգամ գերազանցեցին սովորական բջջային հեռախոսների վաճառքը։ Երեք ամսում 225 մլն սմարթֆոն վաճառվեց (2012թ.–ի նույն ժամանակահատվածում 46,5%–ով շատ), իսկ բջջային հեռախոս` ընդամենը 210 մլն (21%–ով պակաս)։

Սակայն նույնիսկ հասարակ բջջային հեռախոսը սմարթֆոնով փոխարինելու դեպքում մարդը դեռ համացանցի «բնակիչ» չի դառնում, քանի որ շատ երկրներում համացանցի հասանելիություն ունեցող սակագնային պլանները զգալիորեն թանկ են սարքից։ Internet.org նախագծի մասնակիցները նախատեսում են բջջային օպերատորների հետ համատեղ աշխատել սակագների նվազեցման ուղղությամբ։ Միաժամանակ ենթադրվում է հեշտացնել հավելվածների աշխատանքը, որպեսզի դրանք ավելի արդյունավետ աշխատեն և տնտեսեն մարտկոցի աշխատանքը։  

Մ.Ցուկերբերգը ժխտում է, թե ցանկանում է իր նախագծով գումար վաստակել։ «Եթե ես իսկապես մտածեի միայն գումար վաստակելու մասին, ապա դրանով չէի զբաղվի։ Facebook–ում արդեն գրանցված մարդկանց առաջին միլիարդը ավելի շատ եկամուտ է բերել, քան մնացած հինգ–վեց միլիարդը միասին վերցրած։ Այնպես որ մնացած միլիարդավոր մարդիկ առաջիկայում դժվար թե շահույթ բերեն, եթե երբևէ ընդհանրապես դա անեն»,– ասել է միլիարդատերը։ Սակայն նա խոստովանել է, որ ծախսատար ծրագիրը պետք է բիզնեսի համար իմաստ ունենա, և այն ամեն դեպքում պետք է ծախսերը փակի։

«Facebook–ի համար սա իմիջային նախագիծ է։ Ընկերությունը տեխնոլոգիական հսկա չէ, քանի որ կոալիցիայի ստեղծումը տրամաբանական քայլ է. միայնակ ընկերությունը չէր կարող հաղթահարել նախագիծը։ Միացնելով օպերատորներին, մալուխների տերերին, կառավարությանը, այդ ընկերություններն ի զորու են ընդլայնել ինտերնետ ծածկույթի գոտին»,– «РБК daily»–ին է ասել «RU/.РФ» դոմենների համակարգող կենտրոնի տնօրեն Անդրեյ Կոլեսնիկովը։ Բացի այդ, կոալիցիայի ձևավորումը Ցուկերբերգի համար ևս մեկ միջոց է որպես տեխնոլոգիական արդյունաբերության առաջնորդ դրսևորվելու համար, նշում է The New York Times–ը։ –0–