USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայաստանում համացանցի միացումների թիվը երկրորդ եռամսյակի արդյունքում գերազանցել է 2 միլիոնը

14.10.2014, 16:34
Հայաստանում համացանցի միացումների թիվը երկրորդ եռամսյակի արդյունքում հասել է 2 037 007–ի, ասվում է Հայաստանի տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կայքում։
Հայաստանում համացանցի միացումների թիվը երկրորդ եռամսյակի արդյունքում գերազանցել է 2 միլիոնը
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում համացանցի միացումների թիվը երկրորդ եռամսյակի արդյունքում հասել է 2 037 007–ի, ասվում է Հայաստանի տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կայքում։

Ինչպես նշում է Մարտիրոսյանը, տվյալները կազմվել են բջջային կապի օպերատորների և խոշոր ինտերնետ–պրովայդերների` 2014 թվականի երկրորդ եռամսյակի (տվյալները բերվում են 2013 թվականի վերջի ցուցանիշի համեմատությամբ) հաշվետվությունների հիման վրա։

Այսպես, տրամադրած տվյալների համաձայն, «ԱրմենՏելի» բաժանորդների թիվը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 155 855 (կրճատվելով 3 953–ով), միաժամանակ յուրաքանչյուր բաժանորդ ամեն ամիս օգտագործում է միջինը 27 442 Мб (2 712 ՄԲ–ով ավելի, քան տարեվերջի տվյալներով)։ Բացի այդ, լայնաշերտ հասանելիության բջջային ցանցերի միացման թիվը կազմում է 42 114 (աճը` 8 948), իսկ տրաֆիկի միջին ամսական ծավալը` 7 026 ՄԲ (աճը` 783 Մբ)։ Համացանցին միացված բջջային հեռախոսների թիվը կազմում է 301 721 (1 859–ով ավելի, քան առաջին եռամսյակում), մեկ բաժանորդի ամսական միջին տրաֆիկը կազմում է 238 Մբ (աճը` 30 Մբ)։

Հաշվետվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում VivaCell-MTS ընկերության լայնաշերտ բջջային հասանելիության ցանցերի միացումների թիվը կազմում է 85 024 (կրճատվել է 15 840–ով), իսկ տրաֆիկի միջին ամսական ծավալը` 8 793 ՄԲ (կրճատվել է 1 291 Մբ–ով)։ Համացանցին միացված բջջային հեռախոսների թիվը կազմում է 1 005 504 (2 493–ով ավելի, քան առաջին եռամսյակում)։  

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Orange Armenia ընկերության լայնաշերտ բջջային հասանելիության ցանցերի միացումների թիվը կազմում է 109 345 (աճը` 2 699), իսկ տրաֆիկի միջին ամսական ծավալը` 14 862 ՄԲ (աճը` 1 649 Մբ–ով)։ Համացանցին միացված բջջային հեռախոսների թիվը կազմում է 254 319 (1 731–ով պակաս, քան առաջին եռամսյակում)։  

Ինտերնետ–պրովայդերների տրամադրած տվյալներին համապատասխան, ամենամեծ թվով օգտագործողներ գրանցվել են Ucom ընկերությունում` 60 849, ինչը 7 258–ով ավելի է, քան 2013 թվականի արդյունքներով։ Միաժամանակ, տրաֆիկի միջին ամսական ծավալը` 57 965 ՄԲ (աճը` 3 793 Մբ–ով)։

Այնուհետև ըստ ակտիվության Rostelecom–ն է, որը 2014 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ունի 17 415 բաժանորդ (աճը 10 200–ով 2013 թվականի վերջի համեմատ), իսկ մեկ բաժանորդի հաշվարկով տրաֆիկի միջին ամսական ծավալը կազմում է 63 109 Մբ (նվազումը 20 013 Մբ–ով)։


Interactive պրովայդերի օգտագործողների թիվը 3 302–ն է (աճը` 956), իսկ ADC –ինը`  1 299 (աճը` 40)։  Arminco ընկերության բաժանորդների թիվը 2014 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 260 (աճը` 2), իսկ միջին ամսական տրաֆիկը` 448 Մբ (կրճատումը` 1 910)։  –0—