Համացանցը կպարգևատրի այն մարդուն, ով կկարողանա «կոտրել» iPhone 5S–ի մատնահետքերի սքաները
20.09.2013,
17:51
Twitter–ի օգտատերերը գումար են հավաքում մրցանակ շնորհելու համար նրան, ով կկարողանա «կոտրել» նոր iPhone 5S–ի Touch ID մատնահետքերի սքաները, գրում է digit.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Twitter–ի օգտատերերը գումար են հավաքում մրցանակ շնորհելու համար նրան, ով կկարողանա «կոտրել» նոր iPhone 5S–ի Touch ID մատնահետքերի սքաները, գրում է digit.ru–ն։
istouchidhackedyet.com («Touch ID–ն արդեն գրոհե՞լ են») կայքը բոլոր օգտատերերի հաշվետվություն է անցկացնում, ովքեր գումար, Bitcoin արժույթ կամ ալկոհոլ են ներմուծել մրցանակային հիմնադրամում։ Twitter-ի օգտատերերից բացի, մրցույթը ֆինանսավորում են մի քանի ոչ մեծ վենչուրային հիմնադրամներ, որոնք մրցանակի հիմնադրամում 10–15 հազարական դոլար են ներդրել։
Ըստ կազմակերպիչների մտահղացման, հաղթողը պետք է iPhone–ից կրկնօրինակի մատնահետքը մեկ այլ ֆիզիկական կրիչի վրա, իսկ այնուհետև այն նորից հետ տեղափոխի և արգելափակի հեռախոսը։ Մատնահետքերի ներկառուցված սքաները տեղադրված է «Home» կոճակի մեջ և թույլ է տալիս ակտիվացնել հեռախոսը, ինչպես նաև հաստատում է AppStoreև iTunes գնումների կատարումը։
Ցանցահենների շրջանում անվտանգության համակարգերի հայտնի ինժեներ Չարլի Միլերը կարծում է, որ մասնագետներին շուրջ երկու շաբաթ է հարկավոր խնդիրը լուծելու համար։ Ցանցահենները կարծում են, որ սմարթֆոնների նորագույն գործողությունների գրոհի այդ պրակտիկան թույլ կտա արտադրողներին սեղմ ժամկետներում զբաղվել հնարավոր խնդիրները և սխալները շտկելով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Digit.ru–ն, iPhone 5S օգտատերերի մատնահետքները կկոդավորվեն և կպահպանվեն սմարթֆոնում` թվային ստորագրության եզակի պարամետրի տեսքով։ Այդպիսով, կողմնակի անձինք, ինչպես նաև Apple–ի մշակողները չեն կարողանա մատնահետքի օրինակի հասանելիություն ստանալ։ –0–