USD
362.21
EUR
404.88
RUB
4.2997
GEL
139.47
2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է իր նորացված կայքը երեք լեզվով

30.05.2014, 15:00
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է իր նորացված minagro.am կայքը երեք լեզվով։
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է իր նորացված կայքը երեք լեզվով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է իր նորացված minagro.am կայքը երեք լեզվով։

«Զարգացման շվեյցարական գործակալության օժանդակության շնորհիվ մենք էական փոփոխություններ ենք կատարել մեր կայքում` լավացնելով և արդիականացնելով այն»,– շնորհանդեսին ասաց գերատեսչության ղեկավարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Փոխնախարարի խոսքով` թարմացված ռեսուրսում, մասնավորապես, ընդլայնվել է տվյալների բազան, տեղեկությունն օպերատիվ կերպով կթարմացվի, կայքում կարելի կլինի ծանոթանալ նախարարության ձևավորման և կայացման պատմությանը, այդ թվում` բոլոր նախարարների կենսագրություններին։

Հատուկ բաժնում ներկայացված են նախարարության պաշտոնական մարմնի` «Ագրոլրատու» թերթի նյութերը։ -0-