USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

ArmIGF 2015 առաջին համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 7-8-ը Երևանում

31.07.2015, 21:17
ArmIGF 2015 առաջին համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 7-8-ը Երևանում։
ArmIGF 2015 առաջին համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 7-8-ը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ArmIGF 2015 առաջին համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 7-8-ը Երևանում։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, համաժողովին կմասնակցեն բիզնեսի, պետական կառույցների, տեխնիկական և ակադեմիական ընկերակցության ներկայացուցիչներ և արտասահմանյան փորձագետներ։

«Կհավաքվեն շահագրգիռ կողմերը և կքննարկեն համացանցի բոլոր խնդիրները։ Իմաստն այն է, որ բոլորը, ինչպես նաև պետությունը, համակարծիք են այն հարցում, որ համացանցի խնդիրները կարող են լուծվել միայն համատեղ ուժերով` պետության, բիզնեսի, քաղաքացիական հասարակության», – նշեց Մարտիրոսյանը։

ArmIGF 2015 ընթացքում  կքննարկվեն Հայաստանում տեղեկատվական հասարակության զարգացման խնդիրները, կիբեռհանցագործությունների հետ պայքարը, hay դոմենի հարցը։

Միջոցառումը կանցկացվի Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ։ -0-