USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանում գործարկվել է Skyfly.am էժան ավիատոմսերի նախապատվիրման առցանց համակարգը

27.02.2014, 16:47
Հայաստանում գործարկվել է ավիատոմսերի օնլայն ամրագրման Skyfly.am համակարգը, որը թույլ է տալիս ավիատոմսերի դիմաց վճարել նվազագույն գումար:
Հայաստանում գործարկվել է Skyfly.am էժան ավիատոմսերի նախապատվիրման առցանց համակարգը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործարկվել է ավիատոմսերի օնլայն ամրագրման Skyfly.am համակարգը, որը թույլ է տալիս ավիատոմսերի դիմաց վճարել նվազագույն գումար:

«Արդեն հնարավոր է պարզապես մտնել կայք և 3 րոպեում գտնել ընտրված ուղղության համար լավագույն առաջարկ: Վճարումը իրականացվում է անմիջապես կայքում վարկային քարտի միջոցով: Skyfly գործակալության հաճախորդները խնայում են փող և ժամանակ»,– ասվում է «ԱՌԿԱ» գործակալությունում ստացված մամուլի հաղորդագրությունում։

Հաղորդման մեջ նշվում է, որ Ավիատոմսերի առցանց ամրագրումը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում: Եվրոպական մի շարք երկրներում այն գերազանցում է շուկայի 60%-ը։ Գրասենյակների և անձնակազմի պահպանման ստանդարտ ծախսերի բացակայության շնորհիվ առցանց գործակալությունները հնարավորություն ունեն վաճառել ավիատոմսերը էժան՝ նշանակելով նվազագույն միջնորդավճարներ։

Skyfly.am –ը տոմսերի ամրագրման առցանց համակարգ է, որը օգտագործում է ավիատոմսերի որոնման ունիկալ մեխանիզմ: Միևնույն տոմսի արժեքը, օրինակ՝ Երևան-Մոսկվա ուղղությամբ, կարող է լինել տարբեր Երևանում, Մոսկվայում և, օրինակ, Սիդնեյում: Ուղղությունը և ամսաթիվը մուտքագրելուց հետո համակարգը հարցում է ուղարկում 5 մայրցամաքներում գործող 20 IATA ակրեդիտացված տուրիստական գործակալություններ: Ստանալով միևնույն տոմսի համար 20 գին, համակարգը առաջարկում է հաճախորդին միայն ամենաէժանը: Ընդ որում հնարավոր է, որ նման մատչելի գնով տոմսը վաճառվում է միայն Սիդնեյի տոմսարկղներում։ Շատ ուղղություններով արժեքի տարբերությունը կարող է լինել էական:

«Ավիատոմսերի բիզնեսում ապագան, անպատճառ, նորագույն տեխնոլոգիաների և առցանց վաճառքներինն է: Մենք ունենք համաձայնագրեր 5 մայրցամաքներում  գործող մոտ 20 IATA ակրեդիտացված գործակալների և ավելի քան 500 ավիաընկերությունների հետ: Դա թույլ է տալիս մեզ, կիրառելով որոնման եզակի ալգորիթմ, մի քանի րոպեում առաջարկել հաճախորդին տոմս այնպիսի գնով, որը նա չի կարող ստանալ Հայաստանում որևէ տուրիստական գործակալության կամ նույնիսկ ավիաընկերության ներկայացուցչության գրասենյակում: Skyfly.am համակարգը աշխատում է ընդամենը մի քանի օր, և առաջին հաճախորդները արդեն ձեռք են բերել իրենց տոմսերը» - պատմեց Skyfly.am-ի տնօրեն Միքայել Սաղյանը:

Skyfly.am համակարգը առաջին անգամ հանրության դատին ներկայացվեց 2013 թվականի դեկտեմբերին Microsoft ինովացիոն կենտրոնի կողմից կազմակերպվող Hackathon նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթի շրջանակներում, որի արդյունքներով ճանաչվեց լավագույն թիմերից մեկը և դարձավ MIC անդամ: -0-