USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայերն այդքան էլ չեն սիրում like դնել Facebook-ում

29.06.2017, 15:20
Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի օգտատերերը  Facebook-ում միջինը 13 like են դնում:
Հայերն այդքան էլ չեն սիրում like դնել Facebook-ում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի օգտատերերը  Facebook-ում միջինը 13 like են դնում: Իր Facebook-յան էջում այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ֆեսյբուքում մոտ մեկ միլիոն` 18 և բարձր հայաստանցի օգտատերերը մեկ ամսվա ընթացքում միջինացված դրել են ընդամենը 13 լայք, գրել` երկու քոմենտ։ Այնպես որ, միշտ հիշեք, Ֆեյսում լիքը մարդ կա, բայց մեծամասնույթունը շատ լուռ են»,-գրել է նա։ 

Հունիսի 27-ին Facebook–ի Newsroom էջում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ սոցցանցի մեկամսյա լսարանը հատել  է 2 մլրդ օգտատերերի շեմը: Հաղորդագրության մեջ նաև ասվում էր, որ օրական ավելի քան 800 մլն like է դրվում-0-