Հայտնի են «Ռոստելեկոմի» կողմից հայտարարված մրցույթի մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը» Հայաստանում փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կազմակերպել էր մրցույթ ընկերության Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Ինչպես երեքշաբթի հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, փետրվարի 19–ին` Գիրք նվիրելու օրը հայտարարված մրցույթին մասնակցողները պետք է մեկնաբանություններ թողնեին ընկերության Ինտերնետ հասանելիության ծառայության վերաբերյալ։
Ամփոփվեցին արդյունքները, և ամենաօրիգինալ նկարագրության հեղինակները ստացան մրցանակներ, մասնավորապես, գլխավոր մրցանակին՝ Դեն Բրաունի Ինֆեռնո գրքին, արժանացավ գեղեցիկ և թեմային համահունչ մեկնաբանության հեղինակ՝ Աիդա Մեսրոպյանը։
Հուշանվերների արժանացան նաև ամենաարագ արձագանքող (Վարուժան Ստեփանյան) և հնարամիտ (Լևոն Գալստյան) մեկնաբանության հեղինակ օգտատերերը։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–