Ապրիլի ընթացքում Google–ում ամենաշատ փնտրված բառը «Armenia»–ն է, հարցումների թիվը հասել է առավելագույն ցուցանիշի
19.05.2015,
20:58
Ապրիլի ընթացքում Google–ում ամենաշատ փնտրված բառը «Armenia»–ն է, իր կայքում տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` ներկայացնելով որոնողական համակարգի տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Ապրիլի ընթացքում Google–ում ամենաշատ փնտրված բառը «Armenia»–ն է, իր կայքում տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` ներկայացնելով որոնողական համակարգի տվյալները։
«Ապրիլին Google որոնողական համակարգում «Armenia» բառի որոնումը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի, թվային ցուցանիշով խոսքը մոտ երեք անգամ աճի մասին է», – նշում է Մարտիրոսյանը։
Փորձագետի տվյալներով` «Armenia» բառն ապրիլին որոնել են ավելի քան 1,6 միլիոն անգամ։
Ինչ վերաբերում է «Армения» ռուսերեն բառին, ապա այստեղ լուրջ փոփոխություններ չկան, քանի որ ռուսալեզու լսարանն ավելի լավ է ծանոթ Հայաստանին։ Միակ աճը գրանցվել է հունվարին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
Որոնողական հարցումների ապրիլյան «բռնկումը» շատերը կապում են ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, ֆոդոմոդել ամերիկահայ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի հետ։ Քարդաշյանը Հայաստան էր այցելել ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, փոքր դստեր` Նորթի և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ։ Այցի առիթ էր հանդիսացել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։–0 –