USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

«Նովոստի-Արմենիա» և «ԱՌԿԱ» գործակալությունների կայքերը ենթարկվել են DDoS հարձակման. օգտատերերը մոտ կես ժամ խնդիրներ ունեին

05.04.2016, 17:08
«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության կայքը և «ԱՌԿԱ» գործակալության կայքերը երեքշաբթի ենթարկվել են DDoS հարձակման, ինչի հետևանքով մոտ կես ժամ աղբյուրների հասանելիությունը խոչընդոտված էր:
«Նովոստի-Արմենիա» և «ԱՌԿԱ» գործակալությունների կայքերը ենթարկվել են DDoS հարձակման. օգտատերերը մոտ կես ժամ խնդիրներ ունեին

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Նովոստի-Արմենիա» (newsarmenia.am) միջազգային լրատվության գործակալության կայքը և «ԱՌԿԱ» (arka.am) գործակալության կայքերը երեքշաբթի ենթարկվել են DDoS հարձակման, ինչի հետևանքով մոտ կես ժամ աղբյուրների հասանելիությունը խոչընդոտված էր:

Ինչպես հաջողվեց պարզել, հարձակումը իրականացվել է Ռուսաստանի IP հասցեներից, ինչը, սակայն, չի նշանակում, որ պատվերն այդ երկրից է եղել:

Այս  պահին գործակալությունների կայքերի ադմինիստրացիային հաջողվել է սեփական ուժերով լուծել խնդիրները:

DDoS հարձակման (Distributed Denial Of Service Attack) առանձնահատկությունն այն է, որ չարագործները նպատակ չունեն ապօրինի կերպով ներխուժել պաշտպանված համակարգչային ցանց` տեղեկատվության գողության կամ ոչնչացման նպատակով: Նման հարձակման նպատակը վեբ-հանգույցի աշխատանքը կաթվածահարելն է: -0-