Մեդիափորձագետը զգուշացնում է՝ AI-ով պատրաստված դեղերի կեղծ գովազդ է շրջանառվում. ՎԻԴԵՈ
28.10.2024,
10:39
Հայտնիների դեմքեր են օգտագործվում՝ դեղերի կեղծ գովազդի համար. մեդիափորձագետը զգուշացնում է. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է, որ արհեստական բանականությամբ պատրաստված դեղերի կեղծ գովազդ է շրջանառվում։
«Ժողովուրդ ջան, այս պահին Facebook-ն ու Instagram-ը դեղերի գովազդով են հեղեղված, որոնք սարքած են արհեստական բանականությամբ և հայտնի բժիշկների ու լրագրողների դեմքեր են օգտագործվում, նաև խոսքը։ Վաճառվում են ինչ-որ դեղեր, որոնք շատ էժան արժեն, բայց մարդկանց վրա լավ թանկ վաճառում են։ Եթե ինչ-որ մեկի դեմքը տեսնում եք, նույնիսկ խոսում է, ոչինչ չի նշանակում։
Այս պահին միայն ռուսերեն է աշխատում։ Արհեստական բանականությունը հայերեն դեռ լավ չի աշխատում, բայց մի երկու-երեք ամիս հետո դրա ժամանակն էլ կգա, այնպես որ՝ ուշադիր»,- հայտնում է մեդիափորձագետը։