FACEBOOK-Ը ՀԱԿԵՐՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 40 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՎՃԱՐԵԼ ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ արդեն ծրագրի թողարկումից երեք շաբաթ անց, որի շրջանակներում ընկերությունն առաջարկել է հակերներին գումար վճարել իր կայքում գտած խոցելիությունների համար, կամավորներին վճարվել է ավելի քան 40 հազար դոլար, հաղորդում է CNews –ը:
Ըստ Facebook-ի ներկայացուցիչների՝ նոր ծրագիրը բավական հաջող է գտնվել՝ թույլ տալով ներգրավել ողջ աշխարհի անվտանգության մասնագետներին կայքի պաշտպանվածությունը բարելավելու աշխատանքներին:
Յուրաքանչյուր հայտնաբերած սխալի համար Facebook-ը 500-ական դոլար է վճարում հակերներին, սակայն, ինչ-որ լուրջ խոցելիությունների հայտնաբերման դեպքում պարգևատրումը կարող է և ավելի լինել: Այսպիսով, սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ ասվում է, որ հակերներից մեկին «մեկ շատ լավ հաշվետվության համար» 5 հազար դոլար է վճարվել: Եվս 7 հազար դոլար է ստացել հետազոտողներից մեկը, ով միանգամից վեց տարբեր խոցելիություններ է հայնտնաբերել: -0-