USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 30, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարող են օգտվել «Թումո» կենտրոնի համակարգչային տեխնիկայից

22.07.2011, 00:48
Երևանի Ա. Ի. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարող են անվճար օգտվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համակարգչային տեխնիկայից, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարող են օգտվել «Թումո» կենտրոնի համակարգչային տեխնիկայից

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Ա. Ի. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարող են անվճար օգտվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համակարգչային տեխնիկայից, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Մեր կենտրոնում կա ավելի քան հազար համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիա: Մենք մտադիր ենք առաջարկել ինստիտուտի գիտնականներին այն ժամերին, երբ կենտրոնում պարապմունքներ չկան, գալ մեզ մոտ և անվճար աշխատել սեփական նախագծերի վրա», - ասաց Փափազյանը:
 
Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների տեղեկատվական տեխնոլոգիաներին անվճար ուսուցման համար: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաների հետ և ուսուցանել դրանք, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց հետաքրքրող ՏՏ ոլորտների առավել խորը ուսումնասիրման համար:

Ուսուցման առաջին փուլը կանցնի հետևյալ ուղղություններով՝ համակարգչային խաղերի մշակում, Digital Media ձևաչափի ֆիլմեր, վեբ-դիզայն, անիմացիա:

Ամենատաղանդավոր սաները 1-2 տարի անց կանցնեն երկրորդ փուլ և կօգնեն մասնագետներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում, կենտրոնի՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով երկրորդ հարկում կա ինկտուբատոր-լաբորատորիա, ստուդիաներ և անձնական գրասենյակներ:

Լավագույն սաների աշխատանքները ներկայացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Նրանք նաև հնարավորություն կստանան մասնակցել տարատեսակ միջազգային մրցույթներին և այնպիսի ընկերությունների թրեյնինգների, ինչպիսիք են Pixar-ը և Disney-ը: Կենտրոն կհրավիրվեն լավագույն մասնագետներ, այս կամ այն ոլորտի հայտնի ներկայացուցիչներ Թումոյում» միաժամանակ կարող է ուսանել մինչև 500 երեխա:

Կենտրոնի բացումը նախատեսված է այս տարվա օգոստոսի 14-ին: Հայտերը կընդունվեն օգոստոսի 15-ից, իսկ պարապմունքները կսկսվեն սեպտեմբերի 1-ից: Կենտրոնում ուսուցումը կազմակերպվելու է դպրոցական դասերից հետո: Ամեն խումբ զբաղվելու է ամեն օր երկուական ժամ հայերեն և անգլերեն լեզուներով հատուկ մշակված ծրագրով:

Կենտրոնը ստեղծվել է ամերիկահայ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ։ Սեմ Սիմոնյանը Epygi Labs  ընկերության հիմնադիրն է, որի մասնաճյուղը գործում է Հայաստանում 1997 թ.-ից։ Ընկերության հայկական մասնաճյուղի զարգացման մեջ արված ներդրումները կազմել են ավելի քան 50 մլն դոլար։-0-