Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարող են օգտվել «Թումո» կենտրոնի համակարգչային տեխնիկայից
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Ա. Ի. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարող են անվճար օգտվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համակարգչային տեխնիկայից, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Մեր կենտրոնում կա ավելի քան հազար համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիա: Մենք մտադիր ենք առաջարկել ինստիտուտի գիտնականներին այն ժամերին, երբ կենտրոնում պարապմունքներ չկան, գալ մեզ մոտ և անվճար աշխատել սեփական նախագծերի վրա», - ասաց Փափազյանը:
Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների տեղեկատվական տեխնոլոգիաներին անվճար ուսուցման համար: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաների հետ և ուսուցանել դրանք, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց հետաքրքրող ՏՏ ոլորտների առավել խորը ուսումնասիրման համար:
Ուսուցման առաջին փուլը կանցնի հետևյալ ուղղություններով՝ համակարգչային խաղերի մշակում, Digital Media ձևաչափի ֆիլմեր, վեբ-դիզայն, անիմացիա:
Ամենատաղանդավոր սաները 1-2 տարի անց կանցնեն երկրորդ փուլ և կօգնեն մասնագետներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում, կենտրոնի՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով երկրորդ հարկում կա ինկտուբատոր-լաբորատորիա, ստուդիաներ և անձնական գրասենյակներ:
Լավագույն սաների աշխատանքները ներկայացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Նրանք նաև հնարավորություն կստանան մասնակցել տարատեսակ միջազգային մրցույթներին և այնպիսի ընկերությունների թրեյնինգների, ինչպիսիք են Pixar-ը և Disney-ը: Կենտրոն կհրավիրվեն լավագույն մասնագետներ, այս կամ այն ոլորտի հայտնի ներկայացուցիչներ Թումոյում» միաժամանակ կարող է ուսանել մինչև 500 երեխա:
Կենտրոնի բացումը նախատեսված է այս տարվա օգոստոսի 14-ին: Հայտերը կընդունվեն օգոստոսի 15-ից, իսկ պարապմունքները կսկսվեն սեպտեմբերի 1-ից: Կենտրոնում ուսուցումը կազմակերպվելու է դպրոցական դասերից հետո: Ամեն խումբ զբաղվելու է ամեն օր երկուական ժամ հայերեն և անգլերեն լեզուներով հատուկ մշակված ծրագրով:
Կենտրոնը ստեղծվել է ամերիկահայ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ։ Սեմ Սիմոնյանը Epygi Labs ընկերության հիմնադիրն է, որի մասնաճյուղը գործում է Հայաստանում 1997 թ.-ից։ Ընկերության հայկական մասնաճյուղի զարգացման մեջ արված ներդրումները կազմել են ավելի քան 50 մլն դոլար։-0-