USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

UITE-ն ական փնտրող ռոբոտների մրցույթի գրանցում է հայտարարել ArmRobotics ռոբոտների բաց առաջնության շրջանակներում

31.03.2011, 23:20
Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունն (UITE) ական փնտրող ռոբոտների մրցույթի գրանցում է հայտարարում ArmRobotics ռոբոտների:
UITE-ն ական փնտրող ռոբոտների մրցույթի գրանցում է հայտարարել ArmRobotics ռոբոտների բաց առաջնության շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի.  /ԱՌԿԱ/. Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունն (UITE) ական փնտրող ռոբոտների մրցույթի գրանցում է հայտարարում ArmRobotics ռոբոտների:

Մրցույթի ընթացքում ռոբոտի խնդիրն է հողածածկ տեղանքում գտնել թաղված ականները, որոնց վերին մասը գտնվում է դաշտի մակերևույթի տակ 1-3սմ խորությամբ: Ռոբոտը պետք է խուզարկի  տարածքը,    նշի ականների դիրքերը, ստեղծի հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը և այն ուղարկի սերվերին:

Մինչ եզրափակիչ փուլը տեղի կունենան մեխանիկայի և կոնստրուկցիայի, Էլեկտրոնիկայի,  ռոբոտի ծրագրի նախնական մրցույթներ, որից հետո թիմերն ամբողջությամբ պատրաստ ռոբոտին կներկայացնեն ժյուրիին և հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլին:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակից թիմերը լրացուցիչ աջակցություն կստանան «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի ընթացքում:

Մրցույթի մասնակցության գրանցման ժամկետները երկարացվել են մինչև ապրիլի 15-ը։

Մրցույթի եղրափակիչ փուլը կանցկացվի Երևանում աշնանը։ Հայաստանում ArmRobotics  բաց առաջնությունն անցկացվում է UITE նախաձեռնությամբ։ ArmRobotics գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, իսկ տեխնիկական հովանավորը` «Հուրնեթ» ընկերությունը: Առաջնությունն անց է կացվում ՀՀ pաշտպանության նախարարության աջակցությամբ:

ArmRobotics բաց առաջնության շրջանակներում «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը 2010 թվականին ավարտվեց հունիսի 2-ին՝ այդպես էլ հաղթող չունենալով, քանի որ թիմերից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ թվով միավորներ։

Եզրափակչին մասնակցեց ինը թիմ, որոնց ռոբոտները պետք է հողի տակ գտնվող ականներ գտնեին և սերվերին փոխանցեին դրանց տեղադրման քարտեզը։ Ականները ձայնային ազդանշաններ էին արձակում, որոնցից պարզ էր դառնում, արդյոք, պայթե՞լ է ռոբոտը, թե՞ ոչ։ Ռոբոտները սահմանափակ քաշ ունեն՝ մինչև 10 կգ, և դրանց չափսերն են՝ 30x30 սմ։ Հաղթող պետք է ճանաչվեր այն թիմը, որը կլուծեր իր առջև դրված խնդիրը ամենակարճ ժամանակում և նվազագույն սխալներով։

ArmRobotics-ի շրջանակներում 2011 թվականին UITE կողմից մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց թվում ArmRobotics Ակումբը, ArmRobotics խմբերի բացումը դպրոցներում, ArmRobotics ցուցահանդեսներ, ինչպես նաև ական փնտրող ռոբոտի լրացուցիչ մրցույթներ և անօդաչուների մրցույթի մասնակցության գրանցում։

Առաջին անգամ ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունն անցկացվել է Հայաստանում 2008 թվականին։ Մրցույթին մասնակցել են 11 թիմեր Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, որոնք ընդգրկել են չորս ուսանող և մեկ ղեկավար։

2009 և 2010 թթ. ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ծրագրված  է եղել տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված հինգ մրցույթների անցկացում՝ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթ (ուսանողների համար), Line Tracking մրցույթ (ուսանողների համար), «Առարկաներն ըստ գույնի և չափերի տարբերակող ռոբոտների մրցույթ» (առանց տարիքային սահմանափակումների), «Marble crossing» (դպրոցականների համար) և «Ական փնտրող ռոբոտ» (առանց տարիքային սահմանափակումների)։

ArmRobotics-ի տեղեկատվական հովանավորը «ԱՌԿԱ» գործակալությունն է:--0--