USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

iCON COMMUNICATIONS-ն առաջարկում է ՃԿՈՒՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

24.11.2009, 01:15
iCON Communications-ն այսօր հայտարարել է իր նոր անսահմանափակ տրաֆիկով ինտերնետ առաջարկի` iCON Arag-ի մեկնարկի մասին, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:
iCON COMMUNICATIONS-ն առաջարկում է ՃԿՈՒՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. iCON Communications-ն այսօր հայտարարել է իր նոր անսահմանափակ տրաֆիկով ինտերնետ առաջարկի` iCON Arag-ի մեկնարկի մասին, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այս նոր ծրագրի շրջանակներում հաճախորդները կարող են գրանցվել անսահմանափակ ինտերնետ ծառայություն ստանալու համար առանց ակտիվացման վճար և մոդեմի երաշխիքային գումար վճարելու, ստորագրելով մեկ տարվա պայմանագիր: iCON Arag ծրագիրը տարածվում է iCON-ի առկա բոլոր անսահմանափակ ինտերնետ ծառայության փաթեթների վրա, սկսած iCON entry-ից` ամսական 8,000 դրամ արժողությամբ փաթեթի, որն ապահովում է մինչև 128 կբ/վ ներբեռնման արագություն և ընդհուպ մինչև iCON optima փաթեթը, որն ապահովում է մինչև 1024 կբ/վ ներբեռնման արագություն ամսական 33,000 դրամով:

Այս սակագնային պլանների բոլոր տեխնիկական առանձնահատկությունները պահպանվում են, չկա տրաֆիկի սահմանափակում կամ ամսվա վերջում լրացուցիչ գանձումներ: Բացի դրանից, նույն պայմանները տարածվում են iCON-ի բոլոր ներքին տեղակայման և USB մոդեմների վրա: «iCON-ը ուրախ է իր ծառայությունը Երևանի բնակիչներին էլ ավելի մատչելի դարձնելու կապակցությամբ», - հայտարարել է iCON Communications ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը: «Հրաժարվելով նախապես գանձվող գումարերից, բայց պահպանելով iCON-ի պարզ և անսահմանափակ տրաֆիկով սակագնային պլանները, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին արագ, հուսալի և մատչելի ինտերնետ առանց մոդեմի դիմաց վճարվող գումարների կամ ամսական հաշիվներում անակնկալների: Հաճախորդները ստանում են այն ինչի համար որ գրանցվել են»:

iCON-ի ինչպես նոր այնպես էլ առկա հաճախորդները այսուհետ կունենան հնարավորություն ընտրել iCON-ի ավանդական առաջարկների (երաշխիքային գումար մոդեմի դիմաց և ակտիվացման վճար) և այս նոր մեկ տարվա պայմանագրի տարբերակի միջև: Երկու տարբերակներն էլ հասանելի են iCON-ի ընդլայնված ցանցում, որն այժմ ծածկում է ավելի քան 70 քառակուսի կիլոմետր, ներառելով հետևյալ թաղամասերը` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Վահագնի Թաղամաս, Քասախ գյուղ, Զեյթուն, Կայարանի շրջան, Նոր Նորքի 2-8 զանգվածներ և Ավան:

Նշված բոլոր թաղամասերի բնակիչները կարող են ընտրել անլար մոդեմների բազմությունից իրենց համար առավել հարմարը` ներառյալ ներքին տեղակայման մոդեմները և հարմարավետ USB մոդեմները, որոնք կարելի է օգտագործել ցանկացած վայրում iCON-ի ցանցի ծածկույթի ներքո: iCON Communications ընկերության մասին

iCON Communications-ը լայնաշերտ Ինտերնետ ծառայության առաջատար մատակարար է Հայաստանում, որը ջանում է ապահովել լավագույն տեխնիկական կատարողականություն ու հաճախորդների սպասարկում: iCON-ը նպատակ ունի բացահայտել ստեղծագործական և տնտեսական պոտենցիալը, որն առաջ է բերվել Հայաստանում վերջերս տեղ գտած կենսամակարդակի և սպառողական վստահության աճի հաշվին, ինչպես նաև նպաստել դրա զարգացմանը: Գրանցվելով 2007թ.-ի վերջում` iCON-ը սկսեց մատուցել բարձր որակի ինտերնետ ծառայություն 2009թ. Մարտին:

iCON-ի ցանցը այժմ ծածկում է Երևանի տարածքի 70 քառակուսի կիլոմետր, ներառյալ հետևյալ տարածքները` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Վահագնի Թաղամաս, Քասախ գյուղ, Զեյթուն, Կայարան, Նոր Նորքի 2-8 զանգվածներ և Ավան: iCON –ը շարունակում է ընդլայնել իր ծածկույթի շրջանակները Երևանում և աստիճանաբար` Հայաստանի այլ տարածքներում: -0-