USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՀԱՅ ԽԱՐԴԱԽՆԵՐԸ ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

15.04.2009, 01:26
Լաս Վեգասում ավելի քան մեկուկես տարի շարունակվող  հետաքննությունը հանգեցրել է Հայաստանի երեք ներկայացուցիչների ձերբակալությանը։
ՀԱՅ ԽԱՐԴԱԽՆԵՐԸ ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լաս Վեգասում ավելի քան մեկուկես տարի շարունակվող  հետաքննությունը հանգեցրել է Հայաստանի երեք ներկայացուցիչների ձերբակալությանը։

22-ամյա Հրաչ Առաքելյանը, 29-ամյա Հարություն Խուդագուլյանը և 38-ամյա Դավիթ Կուդուգուլյանը կասկածվում են բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ։ Perimetrix վերլուծական կենտրոնի տվյալներով, խաբեբաների գործողությունների ընդհանուր վնասը գերազանցել է 2 մլն դոլարը, հաղորդում է CNews-ը։

Ներկայում հայկական խմբավորման գործունեության հետաքննությունը շարունակվում է, և ոստիկանությունը չի տրամադրում մանրամասն տեղեկատվություն օգտագործված սխեմայի մասին։ Հայտնի է, որ խարդախներն աշխատել են երկու օրինական ֆիրմաների հետևում, որոնցից մեկը զբաղվել է ծխախոտի վաճառքով։Այդ ֆիրմային պատկանող խանութում ոստիկանությունը հայտնաբերել է սքիմեր, ինչպես նաև կեղծ բանկային քարտեր պատրաստելու սարք։

Ըստ երևույթին, խաբեբաները զբաղվել են սքիմինգով բավական երկար ժամանակ և կարողացել են լավ գումար վաստակել հանցավոր բիզնեսի օգնությամբ։ Ձերբակալվածների տներում անցկացված զննության արդյունքում ոստիկանությունն առգրավել է թանկարժեք հագուստ, ոսկյա զարդեր, 100 հազար դոլար կանխիկ գումար և Mercedes-Benz և Rolls-Royce երկու ավտոմեքենա։

«Հետաքրքիր է այն փաստը, որ ոստիկանությունն ուրախ կլիներ տուժածներին վերադարձնել կորուստը, բայց տուժածներն առայժմ անհայտ են»,- նշել է Perimetrix ընկերության մարքեթինգի տնօրեն Դենիս Զենկինը։ Տնօրենը չի բացառում, որ խարդախները շատ զգույշ են գործել և յուրաքանչյուր բանկային քարտից սահմանափակ գումարներ են հանել։ Կամ էլ նրանք բոլորովին հակառակ ռազմավարություն են վարել. խոշոր գումարեր են հանել, բայց միայն այն քարտերից,  որոնց վրա այսպես թե այնպես շատ գումար է եղել։ «Ցանկացած դեպքում, խմբավորման գործունեության ծավալները զարմանք են հարուցում»,- նշել է Զենկինը։ -0-