USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 30, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում «էլեկտրոնային առողջապահության» համակարգի փորձնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին. նախարար

01.08.2014, 16:55
«էլեկտրոնային առողջապահության» համակարգի փորձնական ծրագիրը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերին, պաշտոնավարման 100 օրվա աշխատանքի արդյունքների ամփոփման ժամանակ լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Հայաստանում «էլեկտրոնային առողջապահության» համակարգի փորձնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին. նախարար
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «էլեկտրոնային առողջապահության» համակարգի փորձնական ծրագիրը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերին, պաշտոնավարման 100 օրվա աշխատանքի արդյունքների ամփոփման ժամանակ լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Փորձնական ծրագրում կընդգրկվեն երեք բուժհաստատություններ` Գորիս և Վանաձոր քաղաքների բուժկենտրոնները, ինչպես նաև «Մուրացան» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկան։ Ծրագիրը թույլ կտա բացահայտել այն խնդիրները, որոնց լուծումը կապահովի «էլեկտրոնային առողջապահության» որակյալ ցանցը»,– ասաց Մուրադյանը։

Ըստ նրա, էլեկտրոնային տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը կբարելավի մատուցվող ծառայությունների որակը, դրանց հասանելիությունը և արդյունավետությունը, ինչպես նաև կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։
-0-