USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Մշակվել է աշխարհում առաջին ճկուն հոլոգրաֆիկ սմարթֆոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.05.2016, 13:09
Քինգսթոն քաղաքի (Օնթարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներները ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը:
Մշակվել է աշխարհում առաջին ճկուն հոլոգրաֆիկ սմարթֆոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Քինգսթոն քաղաքի (Օնթարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներները ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը: Սարքի շնորհանդեսը տեսանյութի տեսքով հրապարակվել է Human Media Lab լաբորատորիայի YouTube-ի ալիքում: Հենց այդ լաբորատորիայում էլ իրականացվել են սարքի մշակումները:

HoloFlex-ն ունի ճկուն հոլոգրաֆիկ էկրան, որի շերտերից մեկը բաղկացած է մանրադիտակային ոսպնյակներից, որոնք ցրում են լույսը: Այդպիսով, էկրանի վրա առաջանում է տարածացուցական (ստերեոսկոպիկ) պատկեր, որը միաժամանակ կարող է տեսնել մի քանի մարդ: Ընդ որում, պատկերը տեսնելու համար հատուկ ակնոց պետք չի: Մատրիցայի պիքսել բանաձևը կազմում է 1080p, սակայն ոսպնյակների համակարգի պատճառով այն նվազում է մինչև 160x104 պիքսել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ճկուն էկրան ունեցող այլ գաջեթներից HoloFlex-ը տարբերվում է նրանով, որ էկրանի ճկումներն ընկալում է որպես հրահանգներ: Այդպիսով, օգտատերը կարող է փոխել վիրտուալ օբյեկտնբերի միջև հեռավորությունը` սմարթֆոնին կորություն հաղորդելով: -0-