Microsoft–ը Հայաստանում պաշտոնապես վաճառքի է հանել Office 365–ը
12.11.2013,
14:37
Microsoft–ն այսօրվանից հայտարարում է հայ օգտատերերի համար Office 365–ի ամպային ծառայության պաշտոնական հասանելիության մասին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft–ն այսօրվանից հայտարարում է հայ օգտատերերի համար Office 365–ի ամպային ծառայության պաշտոնական հասանելիության մասին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
Ողջ աշխարհում Office 365–ն առաջին անգամ հասանելի է դարձել 2011 թ.–ի հունիսի 28–ին։
Նրա խոսքով` Office 365–ն ամպային տեխնոլոգիա է, որի միջոցով հասանելի են դառնում աշխատանքի համար հարկավոր բոլոր գործիքները։ Office 365–ը ներառում է Exchange սերվերում բիզնես դասի փոստը` դրան հատուկ բոլոր հնարավորություններով, Sharepoint պորտալն ու հրապարակային այցեքարտ–կայքը` էջերի պարզ կոնստրուկտորով, Lync մեսենջերը, որը թույլ է տալիս փոխանակել ոչ միայն տեքստային արտահայտություններ, այլև անցկացնել տեսահամաժողովներ և ձայնային համաժողովներ, Microsoft Office Professional Plus–ը։ Ընդ որում Office 365 –ի մասերն ու հավաքածուի հնարավորությունները կարող են համադրվել օգտատիրոջ պահանջներին համապատասխան։
«Նոր առաջարկը թույլ է տալիս օգտատերերին մեկ բաժանորդագրության միջոցով տեղադրել արտոնագրված Office 365 փաթեթը միանգամից հինգ տնային համակարգիչների վրա, այդ թվում նաև Macintosh համակարգիչների, WindowsPhone–ի և iPhone–ի վրա, ինչպես նաև Android համակարգով աշխատող սմարթֆոնների վրա», – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բարսեղյանը։
Office 365–ի առավելությունների թվում նա նշեց Skype ծրագրի միջոցով անվճար միջազգային զանգերի (60 րոպե) կատարումը, SkyDrive ամպային տեխնոլոգիաներում տվյալների պահպանման լրացուցիչ 20 ԳԲ ռեզերվային ծավալի հասանելիությունը (արդեն առկա 7 ԳԲ–ի հետ մեկտեղ), ինչպես նաև աշխարհի ցանկացած կետից սեփական տվյալների հասանելիության հնարավորությունը։
Միաժամանակ նա նշեց, որ կորպորացիան նաև հատուկ առաջարկներ է մշակել բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր Office 365–ի միջոցով նվազագույն գնով իրենց բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աննախադեպ հնարավորություններ են ստանում։
«Բազմաթիվ փոքր ձեռնարկություններ ֆինանսական միջոցների պակասի պատճառով չեն կարողանում իրենց թույլ տալ արտոնագրված ծրագրային ապահովում, և այս հարցում Office 365–ը հնարավորություն է տալիս օրինականացնել օգտագործվող տեխնոլոգիաները», – ասաց Բարսեղյանը։
Նա նշեց, որ Office 365–ի արժեքը տնային օգտատերերի համար կկազմի ամսական մոտ 3 հազար դրամ, իսկ բիզնեսի ներկայացուցիչների համար` ամսական հազարից մինչև 10 հազար դրամ` կախված ընտրված փաթեթից։ Միաժամանակ կրթական հաստատությունների համար Office 365–ը կտրամադրվի անվճար։
Բարսեղյանը նաև տեղեկացրեց, որ Office 365–ի համար կարելի է գրանցվել on-line ռեժիմում 15 րոպեի ընթացքում կամ բաժանորդագրվել 4 ամիս տևող անվճար փորձնական տարբերակի համար։
Նրա խոսքով` արդեն տարվում են աշխատանքներ Office 365–ի հայերեն տարբերակի ուղղությամբ, սակայն այն միայն հասանելի է անգլերենով և ռուսերենով, իսկ ցանկության դեպքում կարելի է տեղադրել հայերեն ինտերֆեյս և spelling (քերականության ստուգում)։
Նա նաև ընդգծեց, որ Office 365–ը դեռ հասանելի է միայն Windows 7 և Windows 8 օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։
Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակում, որի համաձայն` Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0—