USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Լուսնի վրա այժմ 4G կա․ Nokia–ն և NASA–ն ինտերնետը հասցրել են Լուսին

10.03.2025, 14:56
Nokia ընկերությունը NASA-ի հետ համատեղ Լուսնի վրա տեղադրել է պատմության մեջ առաջին 4G LTE համակարգը՝ Lunar Surface
Լուսնի վրա այժմ 4G կա․ Nokia–ն և NASA–ն ինտերնետը հասցրել են Լուսին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/ԱՌԿԱ/․ Nokia ընկերությունը NASA-ի հետ համատեղ Լուսնի վրա տեղադրել է պատմության մեջ առաջին 4G LTE համակարգը՝ Lunar Surface։ Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա ապահովել արագ կապ լուսնագնացների և վայրէջքի մոդուլների միջև, ինչը կարևոր է մեծ ծավալի տվյալների, այդ թվում՝ 4K վիդեոների փոխանցման համար։

4G համակարգի տեղադրումը զգալիորեն կբարելավի լուսնագնացների կառավարումը՝ կրճատելով արձագանքման ժամանակը և պարզեցնելով հրահանգների փոխանցումը, գրում է ixbt.com-ը։

Lunar Surface-ի հիմնական առավելությունը սարքերի միջև պինգի (հետաձգման) կտրուկ նվազումն է։ Նախկինում, Լուսնի վրա ռոբոտներին հրահանգներ ուղարկելու գործընթացը շատ ժամանակ էր պահանջում, սակայն 4G-ի ներդրմամբ այս խնդիրն էականորեն կլուծվի՝ դարձնելով լուսնագնացների կառավարումը ավելի արագ և արդյունավետ։

Ապագայում այս տեխնոլոգիան թույլ կտա աստղագնացներին օգտվել ժամանակակից հաղորդակցման միջոցներից, այդ թվում՝ իրական ժամանակում տեսանյութերի և ձայնային կապի փոխանցումը։ Բացի այդ, այն կբացի ճանապարհ Լուսնի վրա ապագա հեռահաղորդակցման համակարգերի համար, որոնք անհրաժեշտ կլինեն երկարաժամկետ առաքելությունների համար։