USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Կասպերսկու լաբորատորիան» ծրագրում է սեփական բջջային խաղ գործարկել

11.11.2013, 19:20
«Կասպերսկու լաբորատորիան» ծրագրում է սեփական բջջային խաղ գործարկել, հայտնում է rbcdaily–ն` վկայակոչելով Droider կայքի աղբյուրներին։
«Կասպերսկու լաբորատորիան» ծրագրում է սեփական բջջային խաղ գործարկել
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Կասպերսկու լաբորատորիան» ծրագրում է սեփական բջջային խաղ գործարկել, հայտնում է rbcdaily–ն` վկայակոչելով Droider կայքի աղբյուրներին։

Ապագա հավելվածի մասին աղբյուրների հաղորդած տեղեկությունները շատ քիչ են։ Ակնկալվում է, որ խաղն անմիջականորեն կապված կլինի ընկերության գործունեության գլխավոր ուղղության` վիրուսների և վտանգների դեմ պայքարի մեթոդներին, իսկ պատրաստած կլինի արկածային ժանրով։ Ընկերությունն արդեն պրոդյուսեր է վարձել, բայց առայժմ կոնկրետ գաղափարներ և մտահղացումներ չկան։ Եթե խաղի համար որոշակի արժեք չսահմանվի, ապա կարելի է սպասել, որ դրանում ներխաղային խանութ կլինի, որտեղ ապրանքները հասանելի կլինեն միայն իրական արժույթով։ Խաղի ծանուցման մոտավոր ժամանակահատվածը 2014 թվականի ամառ–աշուն ընկած հատվածն է։

Ինչպես մամուլի ծառայությունից են  նշում, ընկերությունն իրականում ծրագրում է մշակել սեփական բջջային խաղը, որի նպատակը խաղի միջոցով տեղեկատվական վտանգների մասին պատմելն ու համացանցից օգտվողների ուշադրությունն այդ խնդրի վրա հրավիրելն է։ Առայժմ նախագիծը մշակման փուլում է։ «Կասպերսկու լաբորատորիան» դեկտեմբերին ծրագրում է անցկացնել միջոցառում, որի մասնակիցները կառաջարկեն իրենց գաղափարները, իսկ լավագույն առաջարկները հետագայում հիմք կհանդիսանան խաղի համար։ Միջոցառման անցկացման հստակ ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում։ -0-