USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Հայաստանում սկսվել է «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

16.04.2012, 12:28
Հայաստանի ռոբոտների «Armrobotics» բաց առաջնության շրջանակում անցկացվող «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթին մասնակցության հայտերի ընդունումը սկսված է, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (UITE):
Հայաստանում սկսվել է «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի ռոբոտների «Armrobotics» բաց առաջնության շրջանակում անցկացվող «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթին մասնակցության հայտերի ընդունումը սկսված է, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (UITE):

Մրցույթին մասնակցել կարող են մինչև 20 տարեկան անձինք`մինչև մայիսի 4-ը գրանցվելով digitec.am/armrobotics.php?id=186 կայքում:

«Մենք կարևորում ենք հատկապես դպրոցականների և ցածր կուրսերի ուսանողների մասնակցությունը ԱրմՌոբոտիքսին: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոցն են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու և իրենց կարողությունները ցուցադրելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել և պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը և ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա կան սև գծեր և քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 և ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար:  

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, աջակիցներն են՝ «ԱրթինՎարուժան», «Դ-Լինկ» ընկերությունները, ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայաստանում առաջին անգամ ռոբոտների «Armrobotics» բաց առաջնություն անցկացվել է 2008թ.-ին: Մրցույթին մասնակցել է 11 թիմ Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից: Թիմերը բաղկացած են եղել 4 ուսանողից և մեկ ղեկավարից: --0--