USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Ucom-ը հայտնում է Երևանի Կենտրոնում կապի խնդրի մասին

03.07.2025, 11:02
Ucom-ը հաղորդում է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում այրված էլեկտրական մալուխների պատճառով որոշ հասցեներում ժամանակավորապես անհասանելի են ֆիքսված և շարժական կապի ծառայությունները
Ucom-ը հայտնում է Երևանի Կենտրոնում կապի խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հարգելի բաժանորդներ, Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարերի այրման պատճառով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված և շարժական կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ucom ընկերությունը։

Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 10 ժամ։

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Շնորհակալ ենք Ձեր համբերության և ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։