USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

18.02.2025, 12:52
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել
«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել։

«Մենք ձգտում ենք ֆինանսական տեղեկատվությունը դարձնել հասանելի և հասկանալի յուրաքանչյուրին: Թարմացված Armbanks.am-ը ոչ միայն նորությունների աղբյուր է, այլև լիարժեք գործիք նրանց համար, ովքեր ցանկանում են տեղեկացված լինել ֆինանսաբանկային հատվածի առանցքային իրադարձությունների մասին և ուզում են ընդունել կշռադատված որոշումներ»,- նշել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:

Հարթակի նոր տարբերակն օգտատերերի համար ընդլայնում է բանկային և ֆինանսական հատվածների, կրիպտոարժույթի, ինչպես նաև երկրում և աշխարհում կապիտալի շուկայի մասին ակտուալ տեղեկատվություն որոնելու հնարավորությունը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիա հոլդինգում ընդգրկված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող arkatelecom.am պորտալը և armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Այսօր գործակալության հաճախորդների թվում են ԱՄՀ–ն, ՎԶԵԲ–ը, IFC–ին, ԵԱԶԲ–ն, BSTDB–ին և այլք:

Բանկային պորտալը (www.armbanks.am) գործում է 2009 թվականի հոկտեմբերից և այսօր հանդիսանում է համացանցի հայկական հատվածի առաջատար ֆինանսաբանկային նախագծերից մեկը։