USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՌԴ կառավարությունը հանձնարարել է բջջային կապ ապահովել Ղրիմում

28.03.2014, 12:24
ՌԴ կառավարությունը Հաղորդակցության և կապի նախարարությանը հանձնարարել է մինչև մարտի 28–ը նախապատրաստել Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության քաղաք Սևաստոպոլում լարային հեռախոսակապի և բջջային կապի կայուն գործողության ապահովման միջոցառումների ծրագիր, ասվում է կառավարության փաստաթղթերում։

ՌԴ կառավարությունը հանձնարարել է բջջային կապ ապահովել Ղրիմում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը Հաղորդակցության և կապի նախարարությանը հանձնարարել է մինչև մարտի 28–ը նախապատրաստել Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության քաղաք Սևաստոպոլում լարային հեռախոսակապի և բջջային կապի կայուն գործողության ապահովման միջոցառումների ծրագիր, ասվում է կառավարության փաստաթղթերում։

Բացի այդ, Հաղորդակցության և կապի նախարարությանը և Պահպանության դաշնային ծառայությանը հանձնարարվել է կարճ ժամկետներում ապահովել կապուղիների, այդ թվում` հատուկ կապուղիների կազմակերպում Ռուսաստանի և Ղրիմի Հանրապետության ու Սևաստոպոլի պետական դաշնային մարմինների տեղեկատվական փոխգործակցության համար, հաղորդում է digit.ru–ն։

Ներկայում Ղրիմում և Սևաստոպոլում ֆիքսված կապի ծառայությունների հիմնական ծավալը տրամադրում է գործարար Ռինատ Ախմետովին պատկանող ուկրաինական «Ուկրտելեկոմ» ընկերությունը։ Բջջային կապի ծառայություններ տրամադրում են հիմնականում երեք ընկերություններ` ռուսական ՄՏՍ օպերատորի ուկրաինական «դուստր» «ՄՏՍ Ուկրաինայի» ղրիմյան մասնաճյուղը, «Վիմպելկոմ»–ի «Կիևստար» դուստր ընկերությունը և թուրքական Turkcell ընկերության դուստր life–ը։-0-