#ՌԴ
Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը
Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին«Ռոստելեկոմը» հայ բաժանորդների համար նվազեցնում է դեպի ՌԴ կատարվող զանգերի արժեքը
Հայաստանից «Ռոստելեկոմ» ընկերության ֆիքսված հեռախոսակապի ծառայության միջոցով իրականացված զանգերի արժեքը դեպի Ռուսաստանի Դաշնության բջջային ցանցեր հունիսի մեկից կնվազի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ՌԴ կառավարությունը հանձնարարել է բջջային կապ ապահովել Ղրիմում
ՌԴ կառավարությունը Հաղորդակցության և կապի նախարարությանը հանձնարարել է մինչև մարտի 28–ը նախապատրաստել Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության քաղաք Սևաստոպոլում լարային հեռախոսակապի և բջջային կապի կայուն գործողության ապահովման միջոցառումների ծրագիր, ասվում է կառավարության փաստաթղթերում։Ռուսաստանում սկսվել է Android պլատֆորմով աշխատող Nokia սմարթֆոնների վաճառքը
Ռուսաստանում սկսվել է Nokia X–ի վաճառքը, որը Android պլատֆորմով գործող Nokia–ի առաջին սմարթֆոնն է։ Նորույթը հայտնվել է նվազագույնը երեք խանութներում` Nokia–ի ֆիրմային առցանց խանութում` N-Store.ru–ում, Svyaznoy.ru առցանց խանութում և «М.Видео»–ում։AC&M: Բջջային կապի բաժանորդների թիվը Ռուսաստանում 2013թ.–ի 4–րդ եռամսյակում ավելացել է 1.4% –ով` մինչև 242,79 մլն
Ռուսաստանում բջջային կապի բաժանորդների թիվը 2013 թվականի 4–րդ եռամսյակում նախորդ տարվա 3–րդ եռամսյակի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով և կազմել է 242 մլն 790 հազար (SIM-քարտերի թիվը)։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում Advanced Сommunications & Media (AC&M) գործակալությունը, գրում է РБК–ն։Մոսկվայում սկսել է գործել աշխարհի ամենաարագ բջջային ցանցը
Մոսկվայի Սադովոյե կալցոյի սահմաններում սկսել է գործել «Մեգաֆոնի» ցանցը, որը հիմնված է LTE-Advanced տեխնոլոգիայի վրա։ Կապի այս ստանդարտը LTE տեխնոլոգիայի զարգացում է, այն ապահովում է տվյալների փոխանցման շատ ավելի բարձր արագություն` մինչև 300 Մբիթ/վ։Ռուսաստանում էլեկտրոնային առևտրաշրջանառությունը 2013 թ.–ին կավելանա 15 տոկոսով` հասնելով 9,5 տրիլիոն ռուբլու. փորձագետներ
Ըստ կանխատեսման` Ռուսաստանում էլեկտրոնային ընդհանուր առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի արդյունքներով, 2012 թ.–ի համեմատ, կավելանա 15 տոկոսով` հասնելով 9,5 տրիլիոն ռուբլու, հաղորդում է РБК–ն` հղում անելով iKS-Consulting–ի ուսումնասիրության տվյալներին։Siemens կոնցեռնն առաջիկա երկու տարիներին ծրագրում է 1 մլրդ եվրո ընդհանուր արժողության ներդրումային նախագծեր իրականացնել ՌԴ–ում
Siemens կոնցեռնն առաջիկա երկու տարիներին ծրագրում է Ռուսաստանում 1 մլրդ եվրո ընդհանուր արժողության ներդրումային նախագծեր իրականացնել։ Այդ մասին ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության նյութերում` Վլադիմիր Պուտինի և Siemens–ի վարչության նախագահ Ջո Քեզերի հանդիպման արդյունքներով, հաղորդում է tasstelecom.ru–ն։Ռուսաստանը 65 տոկոսով բաղկացած է իրատեսներից. մեծամասնությունն օգտագործում է պաշտպանական ԾԱ սմարթֆոնների համար` ի տարբերություն մնացած աշխարհի
Ռուսաստանցի օգտատերերն աշխարհում ամենապատասխանատուներից մեկն են, նրանց մեծ մասն իրենց բջջային սարքավորումներում տեղադրում են հատուկ պաշտպանական ծրագրային ապահովում, հաղորդում է Կասպերսկու լաբորատորիան` հղում անելով B2B International–ի հետ համատեղ 2013 թ.–ի ամռանն անցկացված հարցմանը։Ռուսաստանում սմարթֆոնների ներթափանցվածությունը հասել է ռեկորդային 39%–ի
Ռուսաստանի շուկայում սմարթֆոնների մասնաբաժինը հասել է ռեկորդային 39 տոկոսի` 9,7 մլն բջջային սարքից, որոնք արտադրողների կողմից ներկայացվել էին 2013թ.–ի երկրորդ եռամսյակում, գրում է digit.ru–ն` հղում անելով IDC վերլուծական ընկերությանը։«Լանիտ»-ն էլեկտրոնային դասագրքերի խանութ է բացում
Ինչպես Cnews–ին պատմել է նորարարական նախագծերի «Լանիտ» ընկերության փոխնախագահ Դմիտրի Իզմեստևը, ինտեգրատորը պայմանավորվել է «Դրոֆա» հրատարակչության և շուկայի մի շարք մասնակիցների հետ` գրքերի թվայնացման և կոմերցիոն օգտագործման մասին։ 2013 թվականի աշնանը «Լանիտը» կկազմակերպի էլեկտրոնային գրքերի վճարովի հասանելիություն առանձին կայքի միջոցով, որի դոմենն առայժմ չի նշվում։«ԱրմենՏելը» ավելի քան երեք անգամ իջեցնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգի սակագինը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակում Beeline ֆիքսված ցանցից դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգի սակագնի իջեցման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ՏՏ ոլորտը կարող էր հայ–ռուսական տնտեսական համագործակցության լոկոմոտիվը դառնալ. ռուս փորձագետ
ՏՏ ոլորտն առավել հեռանկարային է տնտեսական համագործակցության զարգացման և Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալների ավելացման համատեքստում, կարծում է Գիտությունների ռուսական ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկին։Amazon–ը մասնագետներ է փնտրում Ռուսաստանի շուկայում աշխատելու համար
Աշխարհի խոշորագույն Amazon ինտերնետ ռիթեյլերը մասնագետներ է փնտրում ռուսական շուկայում Kindle սարքի համար կոնտենտի գնման և վաճառքի համար, վկայում են LinkedIn–ի գործնական շփման սոցիալական ցանցում և սեփական կայքում ընկերության հրապարակած թափուր աշխատատեղերը, գրում է digit.ru–ն։Հեռուստատեսությունը վստահության հարցում պարտվում է համացանցին
Լրատվական կայքերի նկատմամբ վստահությունն ու հետաքրքրությունը բարձրանում է ռուսական ինտերնետ լսարանի շրջանում, միաժամանակ որպես տեղեկատվության աղբյուր հեռուստատեսության նկատմամբ հակառակ միտում է նկատվում, ասվում է «ՌԻԱ Նովոստիի» խմբի հետազոտական կենտրոնի կողմից պատրաստած զեկույցում, գրում է digit.ru–ն։Նորություններ 1 - 20 of 26
First | Prev. | 1 2 | Next | Last