Twitter–ի ստեղծողը որոշել է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում
19.03.2013,
10:48
Ամերիկացի գործարար, ծրագրային ապահովման ճարտարապետ, Twitter միկրոբլոգների ստեղծող Ջեկ Դորսին դիտարկում է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։ Նման հայտարարություն է նա արել CBS հեռուստաալիքի «60 րոպե» հեռուստահաղորդման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիկացի գործարար, ծրագրային ապահովման ճարտարապետ, Twitter միկրոբլոգների ստեղծող Ջեկ Դորսին դիտարկում է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։ Նման հայտարարություն է նա արել CBS հեռուստաալիքի «60 րոպե» հեռուստահաղորդման ժամանակ։
Խոսքը ոչ թե 2013 թվականին ծրագրված ընտրությունների, այլ ավելի հեռու ապագայի մասին է։ Նշենք, որ առաջին անգամ իր քաղաքական հավակնությունների մասին Ջ.Դորսին հայտարարել էր դեռ 2011 թվականին, հաղորդում է rbc.ru–ն։
Forbes ամսագրի ամենահարուստ ամերիկացիների ցուցակում Ջ.Դորսին զբաղեցնում է 392–րդ տեղը` 400–ից։ Գործարարի կարողությունը գնահատվում է 1.2 մլրդ դոլար, իսկ Նյու Յորքի գործող քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կարողությունը կազմում է 22 մլրդ դոլար։
Ջ.Դորսիին ԱՄՆ—ում համարում են Սթիվ Ջոբսի «ինտելեկտուալ ժառանգորդը»։ -0-