Twitter–ը պատենտավորել է ինքն իրեն
20.03.2013,
20:14
Twitter–ի հիմնադիրները պատենտ են ստացել իրենց ստեղծած միկրոբլոգների համանուն սերվիսի համար։ «Սարքից անկախ հաղորդագրությւոնների տարածման պլատֆորմի» ստեղծողներն են ընկերության երկու հիմնադիրները` Ջեկ Դորսին և Բիզ Սթոունը։ Հետաքրքիր է, որ Twitter–ի ևս մեկ ստեղծող Էվան Ուիլյամսի անունն այնտեղ չի հիշատակվում, հաղորդում է vesti.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Twitter–ի հիմնադիրները պատենտ են ստացել իրենց ստեղծած միկրոբլոգների համանուն սերվիսի համար։ «Սարքից անկախ հաղորդագրությւոնների տարածման պլատֆորմի» ստեղծողներն են ընկերության երկու հիմնադիրները` Ջեկ Դորսին և Բիզ Սթոունը։ Հետաքրքիր է, որ Twitter–ի ևս մեկ ստեղծող Էվան Ուիլյամսի անունն այնտեղ չի հիշատակվում, հաղորդում է vesti.ru–ն։
Պատենտի տեքստում շարադրվում է կայքի աշխատանքի սկզբունքը, որտեղ այցելուները «դասավորվում են» իրարից հետո, իսկ նրանց ուղարկած հաղորդագրությունները կոնկրետ ստացողներ չունեն։ Պատենտի հայտը տրվել էր դեռ հինգ տարի առաջ` 2007 թվականին, և միայն այս շաբաթ այն հավանության է արժանացել ԱՄՆ պատենտների և ապրանքատեսակների բյուրոյի (USPTO) կողմից։
Սակայն քիչ հավանական է, որ Twitter–ը դատի տա բազմաթիվ կլոնների, գրում է The Verge–ը։ Նախորդ տարվա գարնանը ընկերությունը հրապարակել է «Նորարարի պատենտային համաձայնագիր» անվանումով փաստաթուղթ, որում հայտարարել է, թե իր ունեցած պատենտները կօգտագործվեն միայն դատական հայցերից պաշտպանվելու համար։
Հիշեցնենք, որ T witter–ը գործարկվել է 2006 թվականի հուլիսին։ 2012 թվականի հուլիսի դրությամբ ծառայությունից օգտվել է 500 միլիոն մարդ։ Ընկերության ստեղծողներից մեկը` Ջեկ Դորսին, ներկայում դրան ակտիվ չի մասնակցում, թեև տնօրենների խորհրդի նախագահն է։ Նա զբաղված է մեկ այլ սթարթափի` Square էլեկտրոնային վճարումների համակարգի զարգացումով։ -0-