Twitter–ը բանկերի հետ քննարկում է IPO անկցացնելուց առաջ վարկ ստանալու հնարավորությունը
23.09.2013,
17:49
Twitter միկրոբլոգային ծառայությունը բանկերի հետ քննարկում է հարյուր մլն դոլարի չափով նոր վարկային գիծ բացելու հարցը, որպեսզի բորսայում բաժնետոմսերի հրապարակային առաջնային տեղաբաշխումից (IPO) առաջ որոշում կայացնելու հարցում մեծ ճկունություն ապահովի, գրում է digit.ru–ն` հղում անելով The Financial Times–ին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգային ծառայությունը բանկերի հետ քննարկում է հարյուր մլն դոլարի չափով նոր վարկային գիծ բացելու հարցը, որպեսզի բորսայում բաժնետոմսերի հրապարակային առաջնային տեղաբաշխումից (IPO) առաջ որոշում կայացնելու հարցում մեծ ճկունություն ապահովի, գրում է digit.ru–ն` հղում անելով The Financial Times–ին։
Ինչպես տեղեկացնում է Digit.ru–ն, Twitter ծառայությունը նախորդ շաբաթ IPO–ի համար անհրաժեշտ փաստաթղթեր էր ներկայացրել ԱՄՆ–ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողով։ Հնարավոր է` Twitter–ը SEC–ի նոր կանոններից մեկն է կիարռում, ըստ որի, մեկ միլիարդ դոլարից պակաս տարեկան հասույթ ունեցող ընկերությունները կարող են փաստաթղթերը կոնֆիդենցիալ կերպով ներկայացնել։
Վարկի պայմանները դեռ քննարկվում են, սակայն նախկինում IPO–ից առաջ նման քայլեր են ձեռնարկել Facebook–ը և Zynga–ն, որոնք IPO–ից առաջ համապատասխանաբար 8 մլրդ և 1 մլրդ դոլարի չափով վարկային գծեր են բացել։ Ըստ FT աղբյուրների տվյալների, Twitter–ը վարկի վերաբերյալ բանակցում է JPMorgan Chase–ի և Morgan Stanley–ի հետ, որոնք IPO–ի առաջատար տեղաբաշխողի դերի թեկնածուներն են, սակայն զիջել են Goldman Sachs–ին։ Պարբերականի աղբյուրներն ասում են, որ վարկը կարող է գերազանցել 500 մլն դոլարը և նույնիսկ հասնել մինչև մեկ մլրդ դոլարի։
Twitter–ի և ներդրումային բանկերի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս լուրը։ Նոր վարկային գիծը մասնավորապես կարող է թույլ տալ Twitter–ին այլ ընկերություններ և տեխնոլոգիաներ ձեռք բերել առաջիկա ամիսների ընթացքում։ Twitter–ի վերջին ձեռքբերումներից են MoPub բջջային գովազդի ցանցը և Trendrr հեռուստաշոուի առցանց քննարկմանը հետևելու գործիքը։
Ըստ Ռոյթերս գործակալության տվյալների, Twitter–ը կարող է IPO անցկացնել առաջիկա երկու ամիսների ընթացքում։ Ծառայությունը կարող է ներգրավել ավելի քան 1 մլրդ դոլար, իսկ կապիտալիզացիան կարող է գնահատվել մոտ 15 մլրդ դոլարի չափով։ –0–