USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Twitter–ը IPO անցկացնելու հայտ է ներկայացրել. ընկերություն

13.09.2013, 12:41
Twitter միկրոբլոգերի ծառայությունը փաստաթղթեր է ներկայացրել  բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) անցկացնելու համար, գրում է digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Twitter–ը IPO անցկացնելու հայտ է ներկայացրել. ընկերություն
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգերի ծառայությունը փաստաթղթեր է ներկայացրել  բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) անցկացնելու համար, գրում է digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

«Մենք IPO անցկացնելու դիմում ենք ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների գրանցման հանձնաժողովին։ Տվյալ թվիթը որևէ առաջարկ չի պարունակում արժեթղթերի վաճառքի մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ծառայության գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն  (Dick Costolo) հայտնել էր, որ IPO–ն անխուսափելի է ընկերության համար, սակայն բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման ժամկետները չեր նշել։ Ըստ Կոստոլոյի, IPO ծառայության անհրաժեշտությունը կապված է նրա հետ, որ ընկերությունը կարող է բախվել «500 կանոնին»` ԱՄՆ–ի օրենքների համաձայն, ավելի քան 499 բաժնետեր ունեցող ընկերությունը պետք է IPO անցկացնի կամ մեկ այլ միջոցով հրապարակայնորեն հաշվետվություն ներկայացնի ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ։ Twitter ծառայությունն աշխարհի առավել ճանաչված սոցիալական ինտերնետ ռեսուրսներից մեկն է։

SEC կայքում Twitter–ի փաստաթղթերը դեռ չեն տեղադրվել։ Հնարավոր է` Twitter–ը SEC–ի նոր կանոններից մեկն է օգտագործում, ըստ որոնց, տարեկան մեկ միլիարդ դոլարից պակաս հասույթ ունեցող ընկերությունները կարող են փաստաթղթերը ներկայացնել կոնֆիդենցիալ կերպով, գրում է USA Today–ը։ Ըստ CNBC–ի, որպես IPO–ի առաջատար տեղաբաշխող կներկայանա Goldman Sachs ներդրումային բանկը։ –0–