USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոմինգից 1 մբ սկսած 4.4 դրամից սակագնով

17.08.2021, 15:26
Օգոստոսի 16-ից Ucom շարժական կապի բաժանորդները Եվրոպա՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ՝ Վրաստան, Եգիպտոս կամ ԱՄԷ մեկնելիս կարող են ակտիվացնել Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի ինտերնետ սակագինը
Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոմինգից 1 մբ սկսած 4.4 դրամից սակագնով

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 16-ից Ucom շարժական կապի բաժանորդները Եվրոպա՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ՝ Վրաստան, Եգիպտոս կամ ԱՄԷ մեկնելիս կարող են ակտիվացնել Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի ինտերնետ սակագինը` 1 ՄԲ սկսած 4.4 դրամից, ընդ որում՝ 50-ից ավելի երկրում, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը: 

2 նոր ինտերնետ փաթեթները ներկայացված են 2 ԳԲ և 3 ԳԲ ծավալով, որոնց արժեքները կազմում են համապատասխանաբար 10 500 դրամ և 13 500 դրամ։ 

«Քանի որ այս շրջանում արտերկիր մեկնող Ucom բաժանորդների թիվն աճում է, մենք կարևորում ենք նրանց՝ մտերիմների հետ մշտական կապի ապահովումը: Այլևս պետք չէ փնտրել Wi-Fi արձակուրդի տպավորություններով կիսվելու համար, քանի որ 50-ից ավելի երկրում հնարավոր է մնալ կապի մեջ հենց Ucom հեռախոսահամարով՝ ակտիվացնելով ռոմինգի նոր փաթեթները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք, որ Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ռոմինգի ծառայությունն ակտիվացված է, սմարթֆոնի վրա հավաքել *121# և հետևել հրահանգներին։ 

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–