USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Twitter–ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

19.01.2016, 16:41
Twitter միկրոբլոգերի ցանցի աշխատանքը խափանվել է։
Twitter–ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգերի ցանցի աշխատանքը խափանվել է։ Twitter–ի ցանկացած էջ մտնելիս հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը. «Ինչ–որ բան սխալ է ընթացել», հաղորդում է ՌԲԿ–ն։

Ընկերությունը հաստատել է ծառայության խափանման փաստը։

«Որոշ օգտատերեր հիմա  խնդիր ունեն` կապված Twitter մուտք գործելու հետ։ Մենք տեղյակ ենք և աշխատում ենք այդ խնդիրները չեզոքացնելու ուղղությամբ», – նշել են ընկերությունից։

Down For Everyone Or Just Me ծառայությունը ևս հաստատում է խափանման փաստը։

Սոցցանցի հետ աշխատանքի համար Twitter–ի հաճախորդ` TweetDeck վեբ տարբերակը ևս անհասանելի է։ Independent–ի տվյալներով` խափանվել են նաև բջջային հավելվածները։

Downdetector.com ծառայության համաձայն` սոցցանցի բեռնման խնդիրները ծագել են Երևանի ժամանակով ժամը 12։00–ի սահմանում։ Խնդիրների մոտ 46 տոկոսը վերաբերում է վեբ տարբերակին, 30 տոկոսը` iOS–ին, 23 տոկոսը` Android.–ին։

Downdetector.com–ի տվյալներով` ծառայության աշխատանքի հետ կապված բողոքները հիմնականում ստացվում են Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից։ Մոսկվայից և Կիևից ևս օգտատերերը հաղորդում են Twitter–ի աշխատանքում ծագած խնդիրների մասին։

Twitter–ում վերջին գլոբալ խափանումը տեղի էր ունեցել 2015 թ.–ի նոյեմբերին։ Խնդիրները ծագել են Երևանի ժամանակով ժամը 13։00–ի սահմանում։ Մոսկվայում սոցցանցը երկու ժամ անց արդեն հասանելի էր։ Խափանման պատճառն այդպես էլ չպարզվեց։–0–