Twitter–ը հետաքննություն է անցկացրել Թուրքիայում կայքն անջատելու մասին հաղորդագրությունների կապակցությամբhetaqnnutyun_e_anckacnum_
21.03.2014,
13:27
Twitter ընկերությունը սեփական հետաքննություն է անցկացնում Թուրքիայում կայքի անջատման վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունների կապակցությամբ, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Twitter ընկերությունը սեփական հետաքննություն է անցկացնում Թուրքիայում կայքի անջատման վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունների կապակցությամբ, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։
Մի շարք օգտագործողներ փորձել են կայք մտնել և հաղորդագրություն են ստացել (հավանաբար գերատեսչության հեռահաղորդակցությունների համար պատասխանատուից), որում նշվել է, թե կայքի հասանելիության անջատումը հիմնավորվում է չորս դատական օրդերով։ Ընկերությունն առայժմ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի արել, սակայն թուրք օգտագործողներին հասցեագրված հայտարարության մեջ նշել է, թե ինչպես շարունակել գրառումներ կատարել SMS–ների օգնությամբ։
Ավելի վաղ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը կողմնակիցների համար ելույթ ունենալիս կայքն անվանել է «թվիթեր–շմիթեր» և խոստացել է «ազատվել դրանից»։ «Համաշխարհային հանրությունը կարող է ասել ինչ ուզում է։ Ինձ համար միևնույնն է։ Թող բոլորը տեսնեն, թե որքան ուժեղ է Թուրքիան»,– ասել է նա։ Թուրքիայի կառավարությունում կայքի անջատումը հիմնավորել են նրանով, որ Թվիթերը հրաժարվել է գործել թուրքական դատարանի` մի շարք հղումների հեռացման մասին որոշմանը համապատասխան։
Twitter–ը դարձել էր գլխավոր հարթակ, որի վրա տեղադրվել են Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի հետ կապված նյութեր և փաստաթղթեր, ինչն Էրդողանը համարում է իր և իր մոտ շրջապատի դեմ ուղղված արշավ։ Բացի այդ, կայքը դեր է խաղացել Ստամբուլում 2013 թվականի հակակառավարական բողոքի ցույցերի կազմակերպման ժամանակ, ինչով նույնպես առաջացրել է վարչապետի դժգոհությունը։ Նույն ժամանակ էլ Թուրքիան առաջարկել է Twitter–ին թուրքական ստորաբաժանում բացել, որը, կառավարության ղեկավար Էրդողանի մտահղացմամբ, կարող էր ավելի արագ պատասխանել այս կամ այն տեղեկության հեռացման հարցումներին, ինչպես նաև կստիպեր ընկերությանը գործել թուրքական օրենսդրությանը համապատասխան։ Twitter–ն այս առաջարկին չի արձագանքել։
Էրդողանը նաև դժգոհություն է հայտնել Facebook և YouTube կայքերից` իր «թշնամիները», կարծում է նա, օգտագործել են այս կայքերն ըստ նշանակության` այնտեղ տեղադրելով կառավարությունում կոռուպցիայի ծավալների մասին վկայող ձայնագրություն։ -0-