Twitter–ը թույլ է տալիս խմբային խոսակցություններ սկսել և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր ներբեռնել
29.01.2015,
13:07
Twitter միկրոբլոգների ծառայությունը անձնական հաղորդագրություններում գործարկել է խմբային զրույցների և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ներբեռնման հնարավորությունը։ Այս մասին նշված է ընկերության պաշտոնական բլոգում, հաղորդում է newsru.com–ը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգների ծառայությունը անձնական հաղորդագրություններում գործարկել է խմբային զրույցների և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ներբեռնման հնարավորությունը։ Այս մասին նշված է ընկերության պաշտոնական բլոգում, հաղորդում է newsru.com–ը։
Խմբային զրույցները, որոնց կարող է մասնակցել մինչև 20 մարդ, նախատեսված են անձնական թեմաներ քննարկելու համար, նշում են Twitter–ում։ Նման զրույց կարելի է սկսել ցանկացած օգտատիրոջ հետ` անկախ այն հանգամանքից, թե նրանք հետևում են միմյանց էջին, թե ոչ։
Օգտատերերը նաև կարող են տեսանյութեր ներբեռնել բջջային հավելվածից տեսախցիկի օգնությամբ և սմարթֆոնների տեսադարանից (ծառայությունը դեռ գործում է միայն iPhone–ի համար)։ Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի 30 վայրկյանը։ Twitter–ում տեսանյութը հրապարակելիս այն կարելի է տեսագրել մաս–մաս, որոնք հետագայում կվերածվեն վերջնական տեսագրության, ինչպես դա արվում է Twitter–ին պատկանող Vine տեսածառայության դեպքում։
2012թ.–ի աշնանը կնքված գործարքից հետո Vine–ը Twitter–ում տեսանյութ հրապարակելու միակ միջոցն էր։ Twitter–ում նոր գործառույթը չեն դիտարկում որպես Vine–ի մրցակից, նշում է Twitter–ի ապրանքների գծով տնօրեն Ջինեն Քամդարը։ Երկու տարում 6 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ծառայությունը վերածվել է տարբեր ժանրերում հանդես եկող ռեժիսորների և բլոգերների կուռ միության, սակայն նորությունների և սեփական կյանքի մասին հուշեր տեսագրելու համար Vine–ը պիտանի չէ։
Նոր գործառույթները բոլորին հասանելի կդառնան մի քանի օրվա ընթացքում։ «Verification» ունեցող օգտատերերը մնացածներից ավելի շուտ են թարմացումներ ստանում և արդեն հասցրել են օգտվել տեսանյութ ներբեռնելու հնարավորությունից։–0–