USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Sony-ի զուտ վնասներն աճել են 1,6 անգամ

02.08.2012, 15:16
Ճապոնական Sony Corp. –ի զուտ վնասները 2012–2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է 2012թ.–ի հունիսի 30–ին, աճել են 1,6 անգամ և կազմել 24,6 մլրդ յեն (314 մլն դոլար), այն դեպքում, որ անցյալ տարվա նույն եռամսյակում ընկերության զուտ վնասները կազմել են 15,5 մլրդ յեն, գրում է РБК–ն։
Sony-ի զուտ վնասներն աճել են 1,6 անգամ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ճապոնական Sony Corp. –ի զուտ վնասները 2012–2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է 2012թ.–ի հունիսի 30–ին, աճել են 1,6 անգամ և կազմել 24,6 մլրդ յեն (314 մլն դոլար), այն դեպքում, որ անցյալ տարվա նույն եռամսյակում ընկերության զուտ վնասները կազմել են 15,5 մլրդ յեն, գրում է РБК–ն։

Հաշվետու ժամանակահատվածում վաճառքներից և գործառնություններից ստացված հասույթը կազմել է 1,515 տրլն իեն (19,38 մլրդ դոլար), ինչը 1,4 տոկոսով շատ է անցյալ տարվա 1,494 տրլն յեն ցուցանիշից։ Sony–ի գործառնական շահույթը կազմել է 6,3 մլրդ յեն (80 մլն դոլար)` նախորդ տարվա 27,5 մլրդ յեն գործառնական շահույթի դիմաց (ավելի քան 4 անգամ նվազում)։Reuters–ի կողմից հարցված վերլուծաբանները գործառնական շահույթի ցուցանիշի նշանակումը կանխատեսում էին 17,6 մլրդ յենի (225 մլն դոլար) մակարդակում։

Sony ընկերությունը վնասներ է արձանագրում չորրորդ տարին անընդմեջ։ Այսպիսով, 2011–2012 ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է 2012թ.–ի մարտի 31–ին, ընկերության զուտ վնասներն աճել են 1,7 անգամ և կազմել 456,7 մլրդ յեն (5,72 մլրդ դոլար)։ Արդյունքում` 2005թ.–ից ընկերության կապիտալիզացիան կրճատվել է գրեթե 60 տոկոսով։

Փորձելով կարգավորել իրավիճակը, Sony–ն ակտիվորեն վաճառում է շահույթ չբերող ակտիվները։ 2011թ.–ի դեկտեմբերին ընկերությունը դուրս եկավ հարավկորեական Samsung Electronics–ի ՀՁ կապիտալից, որը 938,97 մլն դոլարով գնեց S-LCD (մասնագիտանում է LCD արտադրությունում) կապիտալում ճապոնացիների ունեցած մասնաբաժինը ։ 2012թ.–ի մայիսի վերջին հայտարարվել է, որ Sony–ին դուրս է գալիս LCD արտադրությամբ զբաղվող նույնատիպ ձեռնարկության կապիտալից, որը ստեղծվել էր Sharp Corp–ի հետ համատեղ։ Համաձայնագրի պայմանների համաձայն, Sharp–ը 10 մլրդ յենով (126 մլն դոլար) կգնի Sony–ի մասնաբաժինը (բաժնետոմսերի 7,04%–ը)։ 2012թ.–ի հունիսի վերջին հայտնի դարձավ, որ Sony Corp.–ը Զարգացման ճապոնական բանկին (Development Bank of Japan - DBJ) է վաճառում քիմիական արտադրությունում մասնագիտացված «դուստր» Sony Chemical & Information Device Corporation (SCID)–ը ։Գործարքի գումարը կկազմի 58 մլրդ յեն (727 մլն դոլար)։

Նախկինում ճապոնական ընկերությունը տեղեկացրել էր, որ 2012թ.–ի վերջին 6 տոկոսով կկրճատի աշխատակիցների անձնակազմը` աշխատանքից ազատելով 10 հազար մարդու։ –0–