«Սելֆի» բառն օգտագործելու իրավունքը կստանձնի ներքնազգեստ արտադրող ընկերությունը
26.06.2014,
13:54
, ՍԵԼՖԻ, ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ, ԳՈՎԱԶԴ,«Ռոզտեխ» ընկերությունը, որը ղեկավարում է «Դիկայա օրխիդեա» («Վայրի խոլորձ») խմբի բիզնեսը («Բյուստիե», «Դեֆիլե», «VI լեգիոն», «Բելիևոյ բազար» ներքնազգեստի ապրանքանիշներ) կանանց ներքնազգեստների նոր շարք թողարկելիս` օգտագործում է ինքնանկար անելու նորաձև մեթոդը: Ընկերությունը պատրաստվում է գնել «սելֆի» բառը գովազդում օգտագործելու բացառիկ իրավունքը: Lenta.ru-ն հայտնում է, որ այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռոզտեխ» ընկերությունը, որը ղեկավարում է «Դիկայա օրխիդեա» («Վայրի խոլորձ») խմբի բիզնեսը («Բյուստիե», «Դեֆիլե», «VI լեգիոն», «Բելիևոյ բազար» ներքնազգեստի ապրանքանիշներ) կանանց ներքնազգեստների նոր շարք թողարկելիս` օգտագործում է ինքնանկար անելու նորաձև մեթոդը: Ընկերությունը պատրաստվում է գնել «սելֆի» բառը գովազդում օգտագործելու բացառիկ իրավունքը: Lenta.ru-ն հայտնում է, որ այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը:
«Դիկայա օրխիդեա» խմբի նախագահ Ելենա Սմորոդինան տեղեկացրել է, որ հաջորդ տարի ցանցի խանութներում «Selfie» ապրանքանիշով ներքնազգեստ կվաճառվի: Մարկետոլոգները կարծում են, որ ընկերությունն այդ անվանումն օգտագործում է՝ հույս ունենալով մեծ գովազդային արշավի միջոցով օգնել խանութների նոր սեփականատիրոջը՝ Դմիտրի Կոստիգինին, թարմ լսարան հավաքել և լուծել ներքնազգեստի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության ֆինանսական խնդիրները։ Ընկերության սնանկությունից հետո գործարարն այն գնել է 400 մլն ռուբլիով:
Ինչպես թերթին նշել է մտավոր սեփականության գծով իրավաբան Վիտալի Կալյատինը, այլ ընկերությունները նույնպես կարող են «սելֆի» հասկացությունն օգտագործել իրենց արտադրանքի գովազդում: «Selfie»-ն գովազդային կատեգորիաներում գրանցելը նշանակում է, որ համապատասխան գովազդային ծառայություններ մատուցելու հնարավորություն է տրվում, այսինքն՝ «Ռոստեխ»-ը կարող է գովազդային ստորաբաժանում բացել այդ ապրանքանիշի ներքո:
«Դիկայա օրխիդեա» խումբը միակ ընկերությունը չէ, որը կոմերցիոն հեռանկարներ է տեսնում «սելֆին» նորաձևությունում օգտագործելու մեջ: Ըստ հրատարակության տվյալների՝ հունիսին «Ռոսպատենտ» «Сэлфи» և «Selfie» ապրանքանիշների հայտեր են ներկայացրել երկու մոսկվայաբնակ անհատ ձեռներեցներ, ովքեր նույնպես զբաղվում են ներքնազգեստի, հագուստի և կոշիկների վաճառքով: «Սմարթ» ոչ մեծ առևտրային ընկերությունը ևս այս ամիս ցանկացել է ձեռք բերել «Selfy» բառը օծանելիքի, կենցաղային քիմիայի, դեղորայքի, դեղամիջոցների, բժշկական սարքավորումների, գործիքների և կենցաղային տեխնիկայի, սպասքի, խոհանոցային և այգեգործական պարագաների կատեգորիայում:
«Ինքնալուսանկարելը», այսինքն՝ սելֆի անելը, դարձել է վերջին տարիների ամենահայտնի ինտերնետային միտումը: Սելֆի են անում հոլիվուդյան աստղերն ու քաղաքական գործիչները: Օքսֆորդի բառարանի կազմողները selfie-ն ճանաչել են 2013թ.-ի գլխավոր բառը: Ստեղծվել են հատուկ բջջային հավելվածներ, որոնք թույլ են տալիս առցանց ինքնանկարների սիրահարներին խմբագրել իրենց լուսանկարները: 2014թ.-ի մարտին հրապարակվել են ուսումնասիրության արդյունքներ, ըստ որոնց՝ ամեն օր աշխարհում ավելի քան մեկ միլիոն ինքնանկար է արվում:-0-