USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Sony–ն ժամանցային ստորաբաժանման IPO չի անցկացրել

06.08.2013, 17:48
Sony Corp ճապոնական կորպորացիան բաժնետոմսերի մի մասը վաճառել է օտար ներդրողների և հրաժարվել Third Point հեջ–ֆոնդի ղեկավար Դենիել Լյոբի` ընկերության ժամանցային ստորաբաժանման IPO անցկացնելու առաջարկից, հայտնում է Reuters–ը։
Sony–ն ժամանցային ստորաբաժանման IPO չի անցկացրել
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Sony Corp ճապոնական կորպորացիան բաժնետոմսերի մի մասը վաճառել է օտար ներդրողների և հրաժարվել Third Point հեջ–ֆոնդի ղեկավար Դենիել Լյոբի` ընկերության ժամանցային ստորաբաժանման IPO անցկացնելու առաջարկից, հայտնում է Reuters–ը։

Sony–ի կապիտալի մոտ 7 տոկոսը վերահսկող Դ.Լյոբի կարծիքով` դա կօգներ բարելավել Sony–ի ժամանցային ակտիվների կառավարումը, թույլ կտար ներդրումներ ավելացնել էլեկտրոնիկայի ոլորտի բիզնեսի առողջացման մեջ և ավելացնել Sony–ի շուկայական արժեքը 60 տոկոսով։ Sony–ի ղեկավարությունը մերժել է այդ գաղափարը` հույս կապելով կոնտենտի և կենցաղային տեխնիկայի արտադրության հետ  

«Sony–ի տնօրենների խորհուրդը միաձայն եզրակացրել է, որ մեր ժամանցային բիզնեսի 100 տոկոսի պահպանումը զարգացման լավագույն  ուղին է և Sony–ի ռազմավարության անբաժան մասը»,– Դ.Լյոբին ուղղված նամակում գրել է Sony ընկերության գործադիր տնօրեն Կացուո Խիրաին։

Դ. Լյոբին հիասթափեցրել է այդ որոշումը, նա հավաստիացրել է, որ պայքարը դեռ ավարտված չէ։ «Third Point–ը հույս ունի շարունակել երկխոսությունը Sony–ի հետ և մտադիր է նոր հնարավորություններ փնտրել Sony–ի բաժնետերերի եկամուտներն ավելացնելու համար»,– ասվում է հեջ–ֆոնդի հայտարարությունում։ -0-