Nokia–ն պատրաստվում էր անցնել Android համակարգի
17.09.2013,
14:30
Nokia ընկերությունը նախատեսում էր 2014թ.–ի ավարտին լուծել Microsoft–ի հետ ունեցած գործընկերական համաձայնագիրը, և, ըստ զարգացման հետագա սցենարներից մեկի, պետք է մեկնարկեր Android օպերացիոն համակարգի կառավարմամբ սմարթֆոնների գործարկումը, հաղորդում է New York Times–ը` հղում անելով երկու անկախ աղբյուրների, որոնք չեն ցանկացել ներկայանալ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Nokia ընկերությունը նախատեսում էր 2014թ.–ի ավարտին լուծել Microsoft–ի հետ ունեցած գործընկերական համաձայնագիրը, և, ըստ զարգացման հետագա սցենարներից մեկի, պետք է մեկնարկեր Android օպերացիոն համակարգի կառավարմամբ սմարթֆոնների գործարկումը, հաղորդում է New York Times–ը` հղում անելով երկու անկախ աղբյուրների, որոնք չեն ցանկացել ներկայանալ։
Ավելին, Nokia–ում արդեն ձևավորվել էր ինժեներների խումբը, որը Android համակարգի հիման վրա Lumia սմարթֆոնների աշխատանքային օրինակներ էր ստեղծել։ Նման սարքեր ստեղծելը բարդ չէ, հաստատում է աղբյուրներից մեկը, հաղորդում է cnews.ru–ն։
Ինչպես հաղորդում է New York Times–ն, չնայած Android համակարգով Lumia սմարթֆոնի ստեղծման նախագծի գաղտնիությանը, Microsoft–ը տեղյակ էր այդ մասին։ Միաժամանակ իր բջջային բիզնեսի վաճառքի մասին Microsoft–ի հետ բանակցություններում Nokia–ն չէր նախատեսում այն կիրառել որպես փաստարկ։
Android համակարգի հիման վրա սմարթֆոնների մշակումը NYT թերթն անվանում է Nokia ընկերության «պլան Բ». լրացուցիչ տարբերակը, որը հաճախ օգտագործում են շատ ընկերություններ` ռազմավարություն ընտրելիս։–0–