USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

«Օդնոկլասնիկի» սոցցանցն անհասանելի է տեխնիկական խափանումների պատճառով

19.01.2012, 12:34
«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը հինգշաբթի առավոտից անհասանելի է տեխնիկական խափանման պատճառով, ՌԻԱ Նովոստիին են հայտնել ռեսուրսի մամուլի ծառայությունից:
«Օդնոկլասնիկի» սոցցանցն անհասանելի է տեխնիկական խափանումների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը հինգշաբթի առավոտից անհասանելի է տեխնիկական խափանման պատճառով, ՌԻԱ Նովոստիին են հայտնել ռեսուրսի մամուլի ծառայությունից:

«Մեզ մոտ տեխնիկական խափանում է տեղի ունեցել կայքում, որը կապված է մեր դատա-կենտրոններից (տվյալների կենտրոն) մեկի անհասանելիության հետ: Ենթադրվում է, որ խափանման պատճառ է հանդիսացել պրովայդերի ծրագրային ալիքի աշխատանքների խախտումը»,- ՌԻԱ Նովոստիին է պատմել «Օդնոկլասնիկի» ցանցի ստեղծարարության գժով տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:

Նա նշել է, որ առաջիկայում անհարթությունները կվերացվեն: Տվյալ պահին կայք մտնելու փորձ անելու դեպքում պատուհան է բացվում, որը տեղեկացնում է, որ ռեսուրում տեխնիկական աշխատանքներ են իրականացվում:

«Օդնոկլասնիկին» Ռուսաստանում ամենաճանաչված սոցիալական ցանցերից մեկն է: Ըստ LiveInternet տվյալների, ռեսուրսից օգտվողների թիվը հասնում է 26 միլիոնի: -0-