USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Նշվել է էժան iPhone–ի և iPad mini 2–ի հայտնվելու ամսաթիվը

17.06.2013, 13:48
Apple ընկերությունը Pegatron–ի մոտ երկրորդ սերնդի Apple iPhone և iPad mini ոչ թանկարժեք մոդելների պատվերներ է տեղադրել, գրում է cnews.ru –ն`հղում անելով DigiTimes–ին, որը հղում է անում ասիական շուկայի աղբյուրներին։
Նշվել է էժան iPhone–ի և iPad mini 2–ի հայտնվելու ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը Pegatron–ի մոտ երկրորդ սերնդի Apple iPhone և iPad mini ոչ թանկարժեք մոդելների պատվերներ է տեղադրել, գրում է cnews.ru –ն`հղում անելով DigiTimes–ին, որը հղում է անում ասիական շուկայի աղբյուրներին։

Բյուջետային iPhone–ի և նոր iPad mini–ի համար նախատեսված դետալների արտադրողները նախատեսում են օգոստոսին Pegatron–ի համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումներ սկսել, իսկ Pegatron–ն ինքը մտադիր է արդեն 2013թ.–ի օգոստոսին պատրաստի սարքերի առաջին օրինակները թողարկել։

iPhone բյուջետային մոդելների մասին խոսակցությունները բավական վաղուց են ընթանում։ Նախորդ շաբաթ Commercial Times չինական պարբերականը տեղեկացրել է, որ Apple–ի գործընկերներն արդեն սկսել են նոր սարքի դետալների մատակարարումները։

Ինչ վերաբերում է iPad mini հաջորդ սերնդին, այն նաև սպասված պրոդուկտ է։ Շատերը հիասթափվեցին, որ առաջին սերնդի պլանշետում Apple–ը ստանդարտ թողունակության էկրան է կիրառել, ոչ թե Retina։ Ենթադրվում է, որ երկրորդ սերնդի էկրանի դեպքում ընկերությունը հաշվի կառնի այդ թերությունը։

Բացի այդ, DigiTimes–ը տեղեկացնում է, որ հինգերորդ սերնդի լիաչափ iPad–ը և նոր սերնդի iPhone–ը` ենթադրաբար iPhone 5S–ը, կներկայացվեն 2014թ.–ի սկզբին։ Չնայած շատերը երկու սարքերն ակնկալում են 2013թ.–ի վերջին։ –0–