Amazon–ը ժամանակից շուտ սկսել է առաքել աշխարհի ամենաթանկ GTA 5 խաղը
17.09.2013,
11:59
Amazon.co.uk ինտերնետային խանութը սեպտեմբերի 16–ին`մինչև սեպտեմբերի 17–ի պաշտոնական վաճառքի մեկնարկը, սկսել է Grand Theft Auto 5 (GTA 5) վիդեոխաղի առաքումը` խախտելով Rockstar North շոտլանդական ստուդիայի խաղի մշակողների խիստ էմբարգոն, հաղորդում է Բի–բի–սի–ին։ Որոշ գնորդներ, ովքեր նախօրոք ձևակերպել են նախնական պատվերը, ապրանքը ստացել են պաշտոնական մեկնարկից մի քանի օր առաջ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Amazon.co.uk ինտերնետային խանութը սեպտեմբերի 16–ին`մինչև սեպտեմբերի 17–ի պաշտոնական վաճառքի մեկնարկը, սկսել է Grand Theft Auto 5 (GTA 5) վիդեոխաղի առաքումը` խախտելով Rockstar North շոտլանդական ստուդիայի խաղի մշակողների խիստ էմբարգոն, հաղորդում է Բի–բի–սի–ին։ Որոշ գնորդներ, ովքեր նախօրոք ձևակերպել են նախնական պատվերը, ապրանքը ստացել են պաշտոնական մեկնարկից մի քանի օր առաջ։
Ստացված տեղեկատվության համաձայն, Rockstar North–ը փորձում է պարզել կատարվածի պատճառը, սակայն ընկերությունը հրապարակային հայտարարություններ դեռ չի արել, հաղորդում է rbc.ru–ն։
Amazon–ի ներկայացուցիչները հայտնել են, որ հաճախորդների միայն «ոչ մեծ թիվն է» ժամանակից շուտ ստացել խաղը։ «Մենք պաշտոնական մեկնարկի ճիշտ օրը սպառողների համար նոր ապրանքների առաքման մեխանիզմ ունենք և այս պահին ճշտում ենք, թե ինչ հանգամանքների պատճառով է, որ գնորդների մի փոքր զանգվածը պատահաբար նախատեսվածից շուտ է ստացել խաղը»,– տեղեկացրել է Amazon–ի ներկայացուցիչը։
Որոշ ռեթեյլերներ, օրինակ` Cex–ը, արդեն 75 ֆունտով վաճառում է խաղի բացառիկ օրինակը, ինչը կրկնակի գերազանցում է միջին գինը գործարկման օրվանից և հետո։ Cex–ի աշխատակիցներից մեկը հաստատել է, որ խաղի 13 օրինակները վաճառքի են հանվել Լոնդոնի հյուսիսում գտնվող խանութում, ևս 25–ը` արևելքում։
Սա էմբարգոյի խախտման առաջին դեպքը չէ, որին ստիպված էր հանդիպել վիդեոխաղի մշակողը։ 2013թ.–ի օգոստոսին Sony–ին ներողություն խնդրեց Rockstar–ից, երբ GTA 5 աուդիոշարքը հայտնվեց համացանցում։ Խաղը նախօրոք պատվիրած գնորդները կարողացան ներբեռնել «արգելափակված» տարբերակը, սակայն նրանցից մի քանիսին հաջողվեց բացել աուդիոֆայլերը, որոնք պարունակում էին խաղի սյուժեի մի մասը։
Ամենավաճառվող վիդեոխաղի նոր տարբերակը փոխարինելու է գալիս նախորդին` 2008թ.–ին գործարկված 4–րդին։ Վաճառվել է վիդեոխաղի ավելի քան 135 մլն կրկնօրինակ։
GTA 5–ի մշակման համար ծախսվել է շուրջ 170 մլն ֆունտ ստեռլինգ (265 մլն դոլար), ինչն այն դարձնում է պատմության մեջ ամենաթանկարժեք վիդեոխաղը։ Ակնկալվում է, որ GTA 5 վաճառքից ստացված շահույթը կկազմի 1 մլրդ ֆունտ ստեռլինգ (1,59 մլրդ դոլար)։ Այ տեղեկատվության ֆոնին Rockstar–ի սեփականատեր Take-Two Interactive Software ամերիկյան ընկերության մեկ բաժնետոմսի գինը 2012թ.–ի ընթացքում աճել է 65 տոկոսով։ –0–