USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Կատարածուները ռուսներին միլիոնավոր sms–ներ կուղարկեն պարտքերի մասին

23.01.2013, 12:13
Դատական կատարածուները պարտքերի մասին ավելի քան 8 մլն sms–հաղորդագրություն են նախատեսում 2013թ.–ին ուղարկել ռուսներին, չորեքշաբթի տեղեկացրել է Դատական կատարածուների դաշնային ծառայության ղեկավար Արթուր Պարֆենչիկովը։
Կատարածուները ռուսներին միլիոնավոր sms–ներ կուղարկեն պարտքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Դատական կատարածուները պարտքերի մասին ավելի քան 8 մլն sms–հաղորդագրություն են նախատեսում 2013թ.–ին ուղարկել ռուսներին, չորեքշաբթի տեղեկացրել է Դատական կատարածուների դաշնային ծառայության ղեկավար Արթուր Պարֆենչիկովը։

Ըստ նրա` կատարածուները պարտապաններերի sms–հիշեցումներն իրականացնում են արդեն Ռուսաստանի 30 շրջաններում։ Ըստ Պարֆենչիկովի տվյալների` փորձի արդյունքում, ծառայության կայքի միջոցով պարտքի վճարման ցուցանիշները բարձրացել են ավելի քան 20 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«2013թ.–ին նախատեսվում է ավելի քան 8 մլն sms–հաղորդագրություն ուղարկել»,– տարվա արդյունքների մասին կոլեգիայի ժամանակ արձանագրել է Պարֆենչիկովը։ –0–