ՀՀ կառավարությունը հնարավոր է համարում թվային հեռարձակման անցնելու ժամկետի երկարաձգումը
02.04.2015,
15:05
Հայաստանի կառավարությունը հնարավոր է համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մանուկյանի առաջարկը, որի համաձայն` նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում և թվային հեռարձակման անցնելու ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվական։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հնարավոր է համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մանուկյանի առաջարկը, որի համաձայն` նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում և թվային հեռարձակման անցնելու ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվական։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2015 թվականի հունիսի 1–ին։ Որոշման համաձայն` մինչև այդ պահը Հայաստանում պետք է ավարտվեր թվային հեռարձակման վերգետնյա համակարգի ներդրման գործընթացը, և 2015 թվականի հունիսի 1–ից սկսվեր թվային հեռարձակման եվրոպական ընդհանուր չափանիշի անցնելը։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի` 2010 թվականին ընդունած լրացումներին համապատասխան, տասնութ հեռուստաալիքների թվային հեռարձակմանն անցնելը նախատեսվում էր իրականացնել մինչև 2015 թվականի հուլիսի 20–ը։
Կառավարության եզրակացությունը ներկայացնելիս` կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ գործադիր մարմինը, թեև դեմ չէ ժամկետի երկարաձգմանը, այլև համարում է, որ վերջնաժամկետի հաստատումը հավելյալ քննարկման կարիք ունի։
«Թվայնացումը թույլ կտա ազատականացնել հաճախականությունների որոշակի քանակը, ինչի շնորհիվ էական մուտքեր կլինեն պետբյուջեում»,– ասաց Բեգլարյանը։-0-