USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կառավարությունն աջակցություն կցուցաբերի բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներին COVID-19-ով պայմանավորված

07.05.2020, 15:10
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը

Կառավարությունն աջակցություն կցուցաբերի բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներին  COVID-19-ով պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 

Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը:

Նիստի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել միջոցառումը և նշել, որ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Միջոցառման շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝
համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,

  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

  • Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` շահառու հանդիսացող և մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին:

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Նշվում է, որ հայտերի գնահատումն իրականացվում է նախարարության հրապարակած մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների և գնահատման սանդղակների: Հաշվի են առնվելու ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսվարողի մասնագիտական ներուժը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 17 միջոցառում, որոնցից 6–ը վերաբերում է տնտեսական աջակցությանը բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես և այլ ոլորտներ), ութ միջոցառման միջոցով սոցիալական աջակցություն է ցուցաբերվում բնակչության տարբեր խմբերին, ևս մի միջոցառում բնապահպանական։ Իսկ 16-րդ միջոցառումը վերաբերում է կոմունալ վճարների փոխհատուցմանը:-0-