USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀԾԿՀ–ն թույլ է տվել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ–ին գրավադրել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

09.10.2015, 20:08
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել այն որոշմանը, որը «Օրանժ Արմենիա» ՓԲԸ–ին թույլ է տալիս գրավադրել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։
ՀԾԿՀ–ն թույլ է տվել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ–ին գրավադրել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել այն որոշմանը, որը «Օրանժ Արմենիա» ՓԲԸ–ին թույլ է տալիս գրավադրել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։

Ինչպես ասվում է ՀԾԿՀ որոշման մեջ, «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոսը պատկանում է բաժնետեր «Յուքոմ»  ՍՊԸ–ին, որը նախատեսում է պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը գրավադրել   «Արարատբանկում», 51 տոկոսը`«Արդշինբանկում» և 29 տոկոսը «Ամերիաբանկում»:

«Օրանժ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100%–ն օտարելու որոշումը կապված է Օրանժ խմբի ռազմավարության հետ։ Գործարքը փակվել է սեպտեմբերի 3-ին։

Օգոստոսի 20-ին ՀԾԿՀ–ն համաձայնություն է տվել Յուքոմի օգտին օտարել «Օրանժ Արմենիա»  բաժնետոմսերի 100%–ը, որը պատկանում էր Ֆրանս Տելեկոմին (ապրանքանիշը` Օրանժ)։

«Օրանժ Արմենիա»–ն Ֆրանս Տելեկոմ (ապրանքանիշը` Օրանժ) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։

Աուդիտորական հաշվետվության համաձայն` «Օրանժ Արմենիա» ընկերությունը 2014 թ.–ին կրել է 4 մլրդ դրամի վնաս` 2013 թ.–ին գրանցված 3,85 մլրդ դրամի վնասի համեմատ։ 2014 թ.–ի վերջի տվյալներով` «Օրանժ Արմենիա» –ի ներդրումները հանրապետությունում իրականացրած հնգամյա գործունեության ընթացքում գերազանցել են 100 մլրդ դրամը։ -0-