USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Google–ից խոստովանել են, որ մշտապես հետևում են Android–ից օգտվողներին

24.11.2017, 19:54
Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները մշտապես հետևում են իրենց տերերի գտնվելու վայրին:
Google–ից խոստովանել են, որ մշտապես հետևում են Android–ից օգտվողներին
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները մշտապես հետևում են իրենց տերերի գտնվելու վայրին անգամ, երբ տվյալների փոխանցման ֆունկցիան անջատված է։ 
Google–ն այս տեղեկատվությունը հաստատել է Quartz հրատարակությանը, հաղորդում է lenta.ru–ն։

Նշվում է, որ Google–ը 2017 թ.–ի հունվարից սկսել է հավաքել Android–ից օգտվողների գեոլոկացիայի տվյալներ։ Գտնվելու վայրը որոշվում էր բջջային կապի մոտակա աշտարակի հեռավորությամբ և աշխատում էր անգամ գեոլոկացիայի ծառայությունների անջատման և sim քարտի բացակայության դեպքում։

Հրատարակությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ սմարթֆոնը գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը տրամադրում է Google–ին ամեն անգամ, երբ օգտատերերն անցում են կատարում այլ բազային կայանի գոտու, միացնում են Wi-Fi–ն ու GPS–ը։

Google–ը բջջային կապի իդենտիֆիկատորն օգտագործում էր սմարթֆոններին Push-ծանուցումներ և հաղորդագրություններ ուղարկելու համար, տեղեկացրել է Google–ի ներկայացուցիչը։ Ընդ որում, կորպորացիան չի պահպանել այդ տվյալներն ու այժմ նախատեսում է անջատել այդ ֆունկցիան։–0–