USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Google–ն Android նոր օպերացիոն համակարգի թարմացում է ներկայացրել

22.08.2017, 12:53
Google–ը պաշտոնապես ներկայացրել է օպերացիոն նոր համակարգը` Android 8.0 Oreo.
Google–ն  Android նոր օպերացիոն համակարգի թարմացում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Google–ը պաշտոնապես ներկայացրել է օպերացիոն նոր համակարգը` Android 8.0 Oreo. Ընկերության բլոգում նշվում է, որ այն «ավելի խելացի, ավելի արագ և ավելի հզոր է, քան երբևէ»։

Ինչպես հայտնում է lenta.ru–ն, համակարգը, մասնավորապես, զինված է այնպիսի նոր ֆունկցիաներով, ինչպիսին է «պատկերը պատկերի մեջ» և ավտոհամալրում։ Այն նաև կունենա պաշտպանության հուսալի միջոցներ, աշխատանքի արագության, էներգասպառման օպտիմալացման ավելացում։

Google–ը նախապես ներկայացրել էր Android 8.0–ը Google I/O համաժողովում այս տարվա մայիսին։ Համակարգը ֆոնային ռեժիմով աշխատող հավելվածների նոր սահմանափակումներ ունի, ինչը թույլ է տալիս բարելավել սարքի աշխատանքը։ Բացի այդ, որոշակիորեն վերանայվել է համակարգի դիզայնը, ավելացվել են իրազեկումների առկայությունը ցույց տվող նշանների բեյջեր։

Oreo անվանումը դրվել է ի պատիվ քաղցրաբլիթի` այսպիսով շարունակվում է Android –ի յուրաքանչյուր նոր տարբերակ աղանդերի և քացղրեղենի անունով կոչելու ավանդույթը։