Dell–ն ընդլայնում է Big Data ծառայությունների պորտֆելը
01.04.2014,
12:29
Dell ընկերությունը ձեռք է բերել Big Data տեխնոլոգիան զարգացնող StatSoft ընկերությունը։ Dell Software տեղեկատվական կառավարման գլխավոր տնօրեն Մեթ Ուոլքենը հայտարարել է, որ դա թույլ կտա ընկերությանն ընդլայնել այդ բնագավառի մատուցվող ծառայությունները դրանց աճող պահանջարկի պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Dell ընկերությունը ձեռք է բերել Big Data տեխնոլոգիան զարգացնող StatSoft ընկերությունը։ Dell Software տեղեկատվական կառավարման գլխավոր տնօրեն Մեթ Ուոլքենը հայտարարել է, որ դա թույլ կտա ընկերությանն ընդլայնել այդ բնագավառի մատուցվող ծառայությունները դրանց աճող պահանջարկի պայմաններում։
StatSoft հիմնադիր Փոլ Լևիկիի խոսքով, մեծ տվյալների հետ աշխատելու համար ստեղծած լուծումները կարող են կիրառվել բիզնեսում ռիսկերի կառավարման, մեքենայությունների բացահայտման, հետազոտական աշխատանքի և վաճառքների նոր հնարավորությունների որոնման համար։ Նա կարծում է, որ ընկերությունը գործարքից կշահի շուկայում Dell–ի մատուցվող օժանդակության հաշվին, հաղորդում է cnews.ru–ն։
«Dell–ի հետ համատեղ մենք կարող ենք մեր հաճախորդներին մեծ տվյալների վերլուծության նոր հնարավորություններ ընձեռել։ Դրանց վրա է այժմ հիմնված բազմաթիվ ընկերությունների գործունեությունը»,– ասել է նա։ StatSoft–ի լուծումները պարզ ու հասանելի են, բայց միաժամանակ հարմար են խոշոր կորպորացիաներին։ Գործարքի արժեքը չի նշվում։ -0-